ՏԻՄ ընտրություններ. երկու կին համայնքապետ եւ 42 ավագանու անդամ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց ` 40 համայնքներից, որտեղ անցկացվել են համայնքապետի ընտրությունների միայն երկուսում են հաղթանակ տոնել կին թեկնածուները:
Հիշեցնենք, որ ի սկզբանե համայնքապետի պաշտոնի համար առաջադրված կանայք ութն էին, սակայն նրանցից հինգը դիմեցին ինքնաբացարկի, արդյունքում ընտրության օրը ընդամենը երեք կնոջ անուն էր նշված քվեաթերթիկներում: Ընտրվեցին, ավելի ճիշտ վերընտրվեցին երկուսը՝ Գեղարքունիք մարզի Ծափաթաղի գործող համայնքապետ Թագուհի Բոյախչյանը եւ նույն մարզի Շատջրեք համայնքի գործող համայնքապետ Զոյա Գեւորգյանը: Երկուսն էլ միակ թեկնածու էին իրենց համայնքներում եւ մրցակիցներ չունեին:
Գեղարքունիք մարզի Ավազան համայնքում, որտեղ գործող համայնքապետ Արշակ Դալլաքյանի հետ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր Իրինա Դալլաքյանը (ըստ Ա.Դալլաքյանի` նրանք ազգակիցներ չեն), հաղթանակ է տոնել գործող տղամարդ գյուղապետը:
Ավագանու ընտրություններում կանայք ավելի լավ արդյունքներ արձանագրեցին: Այդպես, 31 համայնքներում, որտեղ կայացել են ավագանու ընտրություններ, ընտրվել են 42 կին, ընդ որում կան համայնքներ, որտեղ կանայք գերազանցում են տղամարդկանց: Օրինակ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքում ավագանու անդամ են ընտրվել ընդամենը երկու տղամարդ և չորս կին: Դրա հետ մեկտեղ 31 համայնքներից՝ 13-ում ավագանու անդամներ են ընտրվել միայն տղամարդիկ:
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են
Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի
Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…
Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն
Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…
Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»
«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Դիտումների քանակը` 3649