ՏԻՄ ընտրություններ. Գյուղապետի պաշտոնի համար պայքարող կանայք չկան

Հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում:  Համայնքներից 8-ում ընտրելու են միայն համայնքի ղեկավարի, 7-ում՝ միայն ավագանու անդամներ և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

 

WomenNet.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ  12 համայնքում գյուղապետի առաջադրված  33 թեկնածուներից միայն մեկն էր կին, նա էլ ինքնաբացարկ է հայտնել: Մարինե Ասատրյանը գյուղի միջնակարգ դպրոցում մանկավարժ է աշխատում, անկուսակցական է, ինքնաառաջադրված:

 

Ավագանու անդամի համար պայքարում է 89 թեկնածու, նրանցից 15-ը կանայք են: Իգական սեռի ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկվելու հայտ են ներկայացրել ութ համայնքներում:

 

Համայնքի ավագանու անդամի կին թեկնածուներն են՝

Լոռի Անտառամուտ Ավետիքյան Ալվարդ
Լոռի Անտառամուտ ՄակարյաՆ Նաիրա
Գեղարքունիք Տորֆավան Գազարյան Անյուտա
Գեղարքունիք Տորֆավան ՄիրզոյաՆ Գրետա
Գեղարքունիք Գեղաքար Խաչատրյան Հասմիկ
Գեղարքունիք Գեղաքար Պողոսյան Էմմա
Գեղարքունիք Գեղաքար Ասատրյան Անի
Արագածոտն Դպրեվանք Դավիդովա Օֆելյա
Գեղարքունիք Վանեվան Գալստյան Գոհար
Գեղարքունիք Վանեվան Սարգսյան Փարանձեմ
Արագածոտն Դավթաշեն Հովհաննիսյան Սաթենիկ
Արմավիր Տալվորիկ Կարապետյան Մարգարիտ
Արմավիր Տալվորիկ Հարությունյան Վեներա
Արմավիր Տալվորիկ Զաքարյան Ջեմմա
Կոտայք Քասախ Ղազարյան Պայծառ :

 

Անցկացրած փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեկնածու առաջադրված կանայք հիմնականում գործող ավագանու անդամներ են:

 

Այսպես՝

 

Անտառամուտի գործող ավագանին կազմված է հինգ անդամնից, միայն մեկն է կին (Ալվարդ Ավետիքյան):

 

Տորֆավանի ավագանին ունի հինգ անդամ՝ երկուսն են կանայք: Նրանք երկուսն էլ առաջադրված են:

 

Գեղաքար համայնքը, որտեղ առավել մեծ թվով կանայք են առաջադրված, կին է ղեկավարում՝ Կարինե Մարտիրոսյանը: Գործող ավագանին կազմված է չորս անդամից, որից միայն մեկն է կին (Էմմա Պողոսյանը):

 

Դպրեվանքի գործող ավագանու հինգ անդամներից միայն մեկն է կին՝ Շուշանիկ Թովմասյանը:

 

Վանևանում գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք՝ Էլմիրա Յագուբյանը և Անուշ Հակոբյանը:

 

Դավթաշենի գործող ավագանու կազմում կանայք չկան:

 

Տալվորիկ համայնքում գործող ավագանու հինգ անդամներից երեքը կանայք են՝ Ջեմմա Զաքարյան, Խանում Ավդալյան, Վեներա Հարությունյան:

 

Քասախում ավագանու յոթ անդամների թվում կանայք չկան:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3330

Գլխավոր էջ