Տիգրան Մուկուչյան. «Տարիներ առաջ կանանց թիվը ՏԻՄ-երում շատ ավելի փոքր էր»
Մարտի 9-ին Հայաստանի թվով 53 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես արդեն հայտնել էինք, համայնքի ղեկավարի թեկնածունեի շարքում միայն երկու կին կար, ընտրվեց նրանցից մեկը . Սյունիքի մարզի Տորունիք համայնքի գործող համայնքապետ Անահիտ Հակոբյանը: Իսկ ավագանու անդամության համար առաջադրված 310 թեկնածուներից 42-ն էր կին, որոնցից գրեթե բոլորն ընտրվել են: Այս մասին WomenNet.am-ին ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով այն խնդրին, որ ՏԻՄ-երում կանանց թիվը չի ավելանում, ԿԸՀ նախագահը առանձնահատուկ նշեց, որ խնդիրն այստեղ այլ հարթության մեջ է, քանի որ որպես ԿԸՀ նախագահ նա միանշանակ կարող է փաստել` որևէ խոչընդոտ կանանց առաջադրվելու հետ կապված լինել չի կարող ու գոյություն էլ չունի: Իսկ հարցին, թե ինչու, իր կարծիքով, կանայք չեն առաջադրվում հատկապես համայնքի ղեկավարի պաշտոնում նշեց.
«Սա երևի թե ավելի շատ մենթալիտետով պայմանավորված խնդիր է: Չնայած այդ ոլորտում բավականին շատ ծրագրեր են իրականացվում, տարբեր հասարակական կազմակերպություններ անընդհատ ֆորումներ, դասընթացներ են անցկացնում… և դրա արդյունքը չնկատել չի կարելի. եթե հետ գնանք, ապա տարիներ առաջ կանանց մասնակցության թիվը շատ ավելի փոքր էր ՏԻՄ-երում»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում անշուշտ բավարար համարել չի կարելի, սակայն առաջընթաց կա, կանանց թիվը թեկուզ դանդաղ, բայց ավելացման միտում ունի.
«Այնուամենայնիվ այստեղ երևի բավականին աշխատանք դեռ կա անելու, որպեսզի իրոք գիտակցման, մոտեցումների փոփոխություն տեղի ունենա և կանայք ավելի ակտիվ լինեն այդ գործընթացներում»,- նշեց նա ու հավելեց, որ այլ պատճառ նա այս հարցի շուրջ ուղղակի չի տեսնում:
Հիշեցնենք, որ ընտրական գործընթացի մեկնարկին` թեկնածուների գրանցման փուլում, համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի հայտ էր ներկայացրել 6 կին, իսկ վերջում մնացին միայն երկուսը….
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Համայնքապետի պաշտոնում ընտրվեց ընդամենը մեկ կին
Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ
Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել
«Ընտրությունները Տորունիքում խաղաղ են անցնում»…
«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…
Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից
Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու
Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք
Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
Դիտումների քանակը` 3394