Վրաստանի կանայք ընդդեմ աղետի հետևանքների

Կանանց հիմնադրամը Վրաստանում  շտապ դրամահավաքի քարոզարշավ է սկսում  «Կանայք Թբիլիսիի օգնության համար» խորագրով: Այս քարոզարշավի նպատակն է համախմբել ռեսուրսները հրատապ կարիքները բավարարելու համար և բարձրացնել Թբիլիսիում մահացու ջրհեղեղի հետևանքները վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը:

 

«2015թ. հունիսի 13 և 14 Վրաստանի սրտում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը խլեց առնվազն 19 մարդու կյանք՝ թողնելով տասնյակ ընտանիքներ առանց տների; Սպանվեցին  Թբիլիսիի գազանանոցի և շների կացարանի կենդանիների մեծ մասը: Կենդանիների մյուս մասն էլ կորել են քաղաքում առանց կացարանի և կերի: Համապատասխան քաղաքային պլանավորման բացակայությունը, բնապահպանական խնդիրների անտեսումը և բնապահպանական հարցերի սահմանափակ իրազեկումը, ինչպես նաև պետության կողմից նախապատրաստական աշխատանքների բացակայությունը. այս բոլոր հիմնախնդիրները նպաստեցին այս սարսափելի աղետին», – նշվում է Կանանց հիմնադրամի հայտարարության մեջ:

 

Քարոզարշավից հավաքված միջոցներից Կանանց Հիմնադրամը Վրաստանում փոքր դրամաշնորհներ կտրամադրի կանանց նախաձեռնություններին, որոնք կարող են ներդնել երկարաժամկետ արդյունավետ մեխանիզմներ՝ ջրհեղեղից հետո վերականգնողական գործընթացներին սատարելու համար: Դրանք ներառում են հոգեբանական-սոցիալական, առողջապահական և իրավական աջակցություն, համապատասխան պայմաններ ջրհեղեղից տուժածների համար, բնապահպանական նախաձեռնություններ և աջակցություն ողջ մնացած կենդանիներին:

 

«Այս գործին ցանկացած ներդրում շատ կենսական նշանակություն ունի, և բոլոր նրանք, ովքեր աշխատում են նվազեցնել ջրհեղեղի պատճառով երկարաժամկետ վնասները մարդկանց և կենդանիների կյանքին, շատ շնորհակալ կլինեն ցանկացած աջակցության համար, որը կցուցաբերեք» ,  – ասված է Կանանց հիմնադրամի հայտարարության մեջ:

 

Նվիրատվություն կատարելու համար, օգտագործե´ք հետևյալ հղումը

 

Դիտումների քանակը` 2807

Գլխավոր էջ