Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
«Սա մեր ազգի համար պարզապես խայտառակություն է: Վստահ եմ, որ անելիքներ ունենք բոլորս` և պետությունը, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և քաղաքացիական հասարակությունը: Ի դեպ, ի թիվս այլ խնդիրների, սեռով պայմանավորված արհեստական վիժեցումների դեմ պայքարը մտել է 2013թ. երրորդ եռամսյակի համար ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ: Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն», – այս գրառումը արել է ` իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով Մեդիամաքս գործակալության կայքում զետեղված տվյալներին, ըստ որոնց Հայաստանում նորածին երեխաների սեռերի անհամաչափությունը առավել նկատելի է ոչ թե առաջին կամ երկրորդ, այլ երրորդ ծննդի պարագայում` 160 տղա երեխա 100 աղջիկ երեխայի դիմաց:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Վերներ Հոգը` նամակով պատասխանել է բրիտանական The Economist պարբերականի «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին:
«Սա նշանակում է, որ երեխայի ծնողներն արու զավակ ունենալու համար համաձայնվում են դադարեցնել հղիությունը, երբ տղա ունենալու առաջին կամ երկրորդ փորձերը ձախողվում են: Սեռով պայմանավորված աբորտների այլ վկայություններ չկան (այսինքն` ծնողները ցանկանում են աղջիկ երեխա, երբ առաջին զավակն արու է)»,- նշել է Վերներ Հոգը:
Բյուրոյի տնօրենի խոսքերով, միտումն ակնհայտ է` փոքր ընտանիք ունենալու ցանկության լույսի ներքո ապագա ծնողները ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաներից մեկը տղա է:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կովկասյան հասարակությունների նահապետական բնույթը, խորհրդային շրջանից ժառանգված աբորտների մշակույթի հետ զուգակցված, շատ ավելի ազդեցիկ գործոն են, քան տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները»,- նամակում նշել է Վերներ Հոգը:
Նա կարծիք է հայտնել, որ առանց կնոջ կարգավիճակը հասարակությունում բարելավելու սելեկտիվ աբորտները կշարունակվեն` կործանարար հետեւանքներ ունենալով ապագա սերունդների համար,- գրում է Մեդիամաքս -ը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
The Economist . Գենդերցիդը Կովկասում
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 5707