Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը կգլխավորի կին ծովակալը

Վենեսուելայում պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին: Նրա նշանակման մասին Մադուրոն հայտարարել է զինվորական թանգարանում միջոցառման ժամանակ, որտեղ պահվում են  Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասունքները:  Նախագահը Մելենդեսին անվանել է  նրան «հայրենիքի զինվոր»:

 

2012թ.  Մելենդեսը ծովակալի կոչոմ էր ստացել եւ դարձել Վենսուելայի առաջին կինը, որն իր կարիերայում նման աստիճանի հասել էր:  2012թ. հոկտեմբերին Չավեսը նրան լայն լիազորութուններ էր հատկացրել իր աշխատակազմում: Մելենդեսի ստորաբաժանումն իրավունք  ուներ  ստուգումներ անցկացնել պետական հաստատություններում եւ կազմակերպություններում, որոնք կասկածվում էին կաշառակերության մեջ, հաղորդում  է  Reuters-ը:

 

Հատկանշական է, որ Նիկարագուայի, Պարագվայի և Էկվադորի պաշտպանության նախարարությունները ներկայում նույնպես գլխավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ:

Դիտումների քանակը` 3224

Գլխավոր էջ