Ստորագրե՛ք խնդրագիրը: Ստորագրե՛ք հենց հիմա:
Խնդրագիր
Եվրոպայի անդամ-պետությունների համար.
Դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունը Եվրոպայում
Վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և կենցաղային բռնության կանխարգելման և պայքարի կոնվենցիան»
Ստորագրե՛ք հենց հիմա
Ամբողջ Եվրոպայում` Ռուսաստանից մինչև Թուրքիա և Նորվեգիա, կանայք ենթարկվում են հոգեբանական, սեռական և ֆիզիկական բռնության, այդ թվում ոտնձգության, ծեծի, բռնաբարության և հարկադրված ամուսնության: Միլիոնավոր կանանց, տղամարդկանց և երեխաների համար ընտանեկան բռնությունը ամենօրյա իրականություն է:
Եվրոպական երկրները վերջապես կտրուկ քայլեր են ձեռնարկում ընդդեմ գենդերային բռնության: 2011 թ. մայիսին Եվրոպայի Խորհուրդն ընդունեց “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիան»:
Կոնվենցիան համարվում է առաջին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը Եվրոպայում, որը պահանջում է կառավարություններից միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնութունը դադարեցնելու և պատժելու ուղղությամբ: Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից կառավարությունը պարտավորվում է տրամադրել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ գենդերային բռնության դեմ համալիր միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորապես կացարանների և ազգային թեժ գծերի ստեղծում, առողջապահական խորհրդատվության տրամադրում և իրավապահ մարմինների գործունեության վերահսկողություն:
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն պայմանով, երբ Եվրախորհրդի առնվազն 10-անդամ երկրներ ստորագրեն և վավերացնեն այն: Ներկա պահին 18 երկրներ ստորագրել են Կոնվենցիան, սակայն դեռևս ոչ մի երկիր չի վավերացրել այն:
Պաշտպանե՛ք կանանց իրավունքները Եվրոպայում: Տվե՛ք Ձեր ձայնը` կոչ անելով Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներին և դիտորդ պետություններին ստորագրել և վավերացնել այս կարևոր միջազգային փաստաթուղթը:
Միացե՛ք եվրապական երկրներում աշխատող կանանց հիմնադրամներին, ինչպես նաև կանանց հիմնադրամների միջազգային ցանցին:
Ստորագրե՛ք խնդրագիրը
Եվրոպայի անդամ-պետությունների համար.
Կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես նաև ընտանեկան բռնությունը պետք է դադարեցվի:
Եվրոպայում ապրող յուրաքանչյուր 5-րդ կին / ընդհանուր առմամբ 80 մլն. կանանցից/ ենթարկվում են բռնության տարբեր դրսևորումներով. Հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական:
Եվրոպական երկրները պետք է ընդլայնեն իրենց ջանքերն ու ռեսուրսները կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու և կանխարգելելու, ինչպես նաև հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Այդ երկրները պետք է ապահովեն և երաշխավորեն այնպիսի ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են կացարանները, ազգային օգնության թեժ գծերը և բռնության զոհերի համար նախատեսված ճգնաժամային կենտրոնները:
«Կանանց նկատմամբ բռնության, ինչպես նաև կենցաղային բռնության կանխարգելման և պայքարի կոնվենցիան» Եվրոպայի կանանց համար համարվում է կենսական կարևորություն ունեցող միջազգային գործիք գենդերային բռնության դեմ պայքարում, և մենք կոչ ենք անում Ձեզ նպաստել դրա վավերացմանն ու իրականացմանը:
Ստորագրեք դիմում-խնդրագիրը այստեղ.
Sign the petition »
Եվրոպայի կանայք ունեն բռնությունից զերծ ապրելու իրավունք:
Լուսանկարում՝
Կանանց ռեսուրսային կենտրոնի ընդդեմ գենդերային բռնության ակցիան
Երեւան 2011
Դիտումների քանակը` 4600