Սոմալի Մամ. «Որպեսզի փրկեմ երեխաներին ես նորից պատրաստ եմ … »/ վիդեո
Կամբոջայի պատերազմի արձագանքներից մեկն էլ, մարդու կյանքի նկատմամբ անփույթ վերաբերմունքն է: Եվ պատահական չէ, որ այս երկիրը մարդկանց վաճառքի և սեռական շահագործման խոշորագույն կենտրոններից մեկն է: Այս մասին մանրամասն պատմում է, մեր հերոսուհի Սոմալի Մամը:
Նա փոխել է հազարավոր աղջիկների և երեխաների կյանքը: Նա և իր հիմնած Պայքար Ասիրայում մարմնավաճառությամբ դեմ ասոցացիան ամեն օր հասարակաց տներից դուրս են բերում նրանց, ում տվել կամ վաճառել են այդ հաստատություններին: Կամբոջայում սեռական ստրկության առանձնահատկությունն այն է, որ դրա զոհ են դառնում չափազանց երիտասարդ, երբեմն էլ պարզապես մանուկ երեխաները:
– Այսօր հասարակաց տներում կարելի է հանդիպել անգամ 3 տարեկան երեխաների: Եվ ահա այս տարիքում նրանց արդեն բռնաբարում են: Կա Ասիական մի ավանդույթ, ըստ որի`սեռական հարաբերությունը կույս աղջկա հետ երիտասարդացնում է, հաջողություն է, բերում և անգամ մաշկը դառնում է ավելի սպիտակ: Բացի այդ մարդիկ հավատում են, որ հարաբերությունը կույս աղջկա հետ բուժում է ՁԻԱՀ-ից: Ինձ համար ամենահավորն այս հաստատություններում օտարերկրացիներին տեսնելն է` կրթված մարդկանց, որոնք անում են դա, – ասում է Սոմալի Մամը:
Սոմալին այս ուղղությամբ աշխատում է արդեն 20 տարի: Նա գիտի ինչից է փրկում երեխաներին, քանի որ ինքն էլ ունի սեռական ստրկության դառը փորձ: Նրան 12 տարեկանից ուղարկել են հասարակաց տուն և 10 տարուց ավելի ստիպված է եղել անցնել խմբակային բռնաբարության, սադիզմի, տանջանքների և ստորացման միջով:
– Որպեսզի աղջիկներին հասարակաց տնից դուրս բերել անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե,- պատմում է կինը,- խնդիրն այն է, թե ինչ անել նրանց հետ հետո: Անհրաժեշտ է ջանք չխնայել, որպիսզի նրանք դառնան, եթե չասեմ լիարժեք մարդ, ապա գոնե վերականգնեն հարգանքն իրնք իրենց հանդեպ: Եվ հենց սա է շատ ժամանակ պահանջում: Պատահական չէ, որ ես ասում եմ, սպիները մարմնի վրա հնարավոր է վիրահատել, իսկ հոգու սպիները բուժվում են համբերությամբ, սիրով և կարեկցանքով: Եվ հենց դրանով էլ մենք զբաղվում ենք:
Սինա Վանը փրկված աղջիկներից մեկն է, նա հասարակաց տուն է ընկել 13 տարեկանում` Վետնամից Կամբոջա տեղափոխվելուց անմիջապես հետո: Այսօր նա օնում է Սոմալիին իր գործում, ցուցաբերելով խորհրդատվական և հոգեբանական օգնություն նրանց, ում թիկունքում տարիների սեռական բռնություններ կան: Սինան գիտի ինչ խոսել բռնության զոհերի հետ:
– Ես ուղղակի ցնցված էի, զրույցը կարճ է. եթե դու չես կարող սպասարկել օրական քսան հաճախորդ, պարզապես քեզ ուտելիք չեն տա: Նրանք ծեծում են աղջիկներին և որ ամենաահավորն է նրանց վախեցնում են, իսկ վախեցած մարդը պատրաստ է ամեն ինչի:
Վիճակագրական տվյալներով այսօր Կամբոջայում 40 հազար կին և երեխաներ սեռական ստրկության մեջ են:
Սոմալին և իր գործընկերները պարբերաբար սպառնալիքներ են ստանում հանցավոր բիզնեսի պարագլուխներից: Մի քանի անգամ փորձեր են արվել սպանել Սոմալիին: Սոմալին պատմում է, որ հաճախ է ուզում ձեռքերն իջեցնել`հոգնածություն, վախ, հուսահատություն, բայց այս ամենը շատ արագ անցնում է:
– Որոշ ժամանակ առաջ մենք մնացել էինք ընդհանրապես առանց փողի: Բոլոր ֆոնդերը սպառվել էին և տառացիորեն ոչինչ չէր մնացել: Եվ ես մտածեցի, որ հավանաբար ինձ պետք է նորից վերադառնալ հասարակաց տուն: Քանի որ դրանից բացի ես ոչինչ անել չգիտեմ: Որպեսզի փրկեի աղջիկներին ես իսկապես այդ քայլին կգնայի: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն վերադառնալ, իսկ դա ես չեմ ուզում: Երեխային որին մեկ անգամ փրկել են, նորից վերադառնալ սեռական ստրկության` անդառնալի հարված կլինի: Եթե ընտրելու կարիք կա, ապա ավելի լավ է ինձ վատ լինի քան թե նրանց…
Դիտումների քանակը` 8191