Սյուժե «Արմքոմեդի»-ի համար
Երեկ Ազգային Ժողովի նիստում քվեարկությամբ մերժվեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի օրակարգ մտնելու հարցը:
Օրինագծով առաջարկվում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում օրենքի տեքստում «գենդեր» եզրույթը «սեռ» բառով:
«Օրենքի հիմնական նպատակն էր կանանց և տղամարդկանց իրավունքներն ու հնարավորությունները հավասար դաշտ բերել, սակայն օրենքի տեղ գտած «գենդեր» բառը թոյւրըմբռռնման տեղիք է տվել», – այսպես է բացատրում իր նախաձեռնության դրդապատճառները Հեղինե Բիշարյանը, ով չի թաքցնում , որ մտահոգված է իր և իր քաղաքական ուժի իմրջով:
Հարց է առաջանում՝ ինչու Հեղինե Բիշարյանը չփորձեց «փրկել իմիջը» այլ ճանապարհով ՝ պարզաբանելով ու բացատրելով իր իսկ համահեղինակած ( մյուս հեղինակը՝ կառավարությունն է) օրենքում տեղ գտած եզրույթը: Դրա փոխարեն գերադասեց հագուրդ տալ օրենքի մասին ապատեղեկատվություն տարածող խմբերին և հրաժարվել եզրույթից՝ առաջարկելով այն փոխարինել մեկ այլ բառով, թեպետ որպես օրենքի հեղինակ նա չէր կարող չգիտակցել, որ «գենդեր»-ը և « սեռ»-ը տարբեր տերմիններ են: Նման դիրքորոշումն է, որ պարարտ հող է ստեղծում օրենքի աղավաղման գործընթացը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջոմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այս օրինագծի վերաբերայլ: Ավելին, հանձնաժողւվի նիստում հեղինակին բացատրել են, որ «գենդեր»-ը «սեռ»- ով փոխարինելու ժամանակ զավեշտալի ձևակերպումներ կարող են առաջանալ օրենքի տեքստում: Ընդ որում, Բիշարյանը այդ տեսակետի հետ կարծես թե համաձայնվել էր: Այլ հարց է, որ «իմիջը փրկելու» խնդիրը մնացել էր, ինչի նպատակով էր ինքը շահագրգրված էր , որ օրինագիծը քվեարկվեր:
Քվեարկության արդյունքները հետևյալն էին՝ 19 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ: Այսինքն, ԱԺ պատգամավորներից առնվազն 19-ը ինչ-ինչ պատճառներով հետաքրքրված էին քննարկելու թե ինչ կստացվի եթե «գենդեր» բառը փոխվի «սեռ» բարով՝ դրանով իսկ փայլուն սյուժե ապահովելով «Արմքոմեդի»-ի համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի
Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»
Դիտումների քանակը` 3333