Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների
Իսլամական պետությունն առևանգել է շուրջ 150 ասորական քրիստոնյաների ՝ Հոմս նահանգում նախագահ Բաշար- ալ-Ասադին հավատարիմ ուժերից Քարյաթայն քաղաքը զավթելուց հետո: Երկրում քրիստոնյա փոքրամասնություններին սատարող կազմակերպությունն ասաց, որ 300 ընտանիք կարողացել է փախչել տարածքից, սակայն 142-150 մարդ, այդ թվում այդ թվում 45 կանայք ու 19 երեխա, առևանգվել է ծայրահեղական խմբավորման կողմից:
«Մարդիկ փորձել են կապ հաստատել իրենց բարեկամների հետ բջջային հեռախոսով, բայց ապարդյուն», – ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ, – «Իսլամական պետությունն ասել է, որ նրանք «ձերբակալել» են ավելի քան 100 ասորի սիրիացիներ Քարյաթին քաղաքից»:
Առևանգումը հաստատել է Բրիտանիայի հիմնած Սիրիայի Մարդու Իրավունքների դիտարկմամբ զբաղվող կազմակերպությունը՝ ճշտելով, որ այդ քաղաքի 230 խաղաղ բնակիչներ են առևանգվել իսլամական պետության կողմից :
Որոշ ասորիների առևանգել են սիրիական Կաթոլիկ Մար Ելյան վանքից, որտեղից այս տարվա մայիսին առևանգել էին քահանա Ժակ Մուրադին, ով հայտնի էր, որպես քրիստոնյաներին և մահմեդականներին սատարող քահանա: Նա օգնություն էր պատրաստում Պալմիրայից ժամանող հարյուրավոր փախստականների համար:
Ավելի վաղ, փետրվարին, իսլամիստները առևանգեցին հարյուրավոր ասորիների Ալ-Հասակա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող 10 սիրիական գյուղերի վրա 3-օրյա հարձակումից հետո: Ըստ վերջին տվյալների, առնվազն 222 մարդ դեռևս անհայտ կորած է:
Բրիտանական IB Times-ի վերջին տեղեկություններով, Իսլամական պետության կողմից առևանգված սիրիացի ուղղափառների և կաթոլիկների կոնկրետ թիվը 250 է: Այս թիվը տվել են տեղի եկեղեցիները:
Քարյաթինից փախած 1500 մարդիկ եկել են Հոմս, որտեղ սիրիական ուղղափառ եպարխիան օգնության կոչ է արել՝ նրանց ջրի, մթերքի, դեղորայքի խնդիրները լուծելու նպատակով:
IB Times-ի փոխանցմամբ փախստականները, որոնց ընտանիքի անդամները կորած են, խնդրում են Իսլամական պետությանը ազատ արձակել այդ անմեղ մարդկանց, սակայն հույս չունեն, որ նրանց խնդրանքը տեղ կհասնի: Նրանք վանկարկում էին. «Ե՞րբ կդադարեն նման վայրագություններ անել մեր դեմ»:
Սիրիայի Ամնեսթի Ինթերնեյշնլ- ի հետազոտող Նեյլ Սամոնդսն ասում է. «Սիրիայում Իսլամական պետության կողմից 200-ից ավել մարդկանց այդ նողկալի առևանգումը փաստում է քաղաքացիական բնակչության այն սարսափելի վիճակի մասին, որում նրանք հայտնվել են հակամարտության պատճառով: Խումբը պետք է հարգի պատերազմի կանոնները և պետք է ազատ արձակի այդ խաղաղ բնակչությանը անվնաս: Ամեն ջանք պետք է գործադրվի՝ բացահայտելու համար այդ հանցագործությունները գործողներին և պատասխանատվության ենթարկելու համար»:
Աղբյուրը՝ IBTimes
Դիտումների քանակը` 4972