Սիրիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված լրագրողուհի Երատո Գրիգորյանը հաղթելու հույս ունի

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում սիրիահայ լրագրող Երատո Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել: «Արևելք» պարբերականի  հետ զրույցում նա հույս է հայտնել, որ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ կկարողանա այդ երկրի օրենսդիր մարմին հասնել:

 

«Այս ամենածանր ու տագնապալի օրերին որոշել եմ ամեն գնով զորավիգ կանգնել սիրիական հայրենիքին»,-ասել է նա:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունում աշխատող, Դամասկոսում ապրող լրագրողը որևէ քաղաքական ուժի չի անդամակցում, իր առաջադրումն էլ որակել է որպես անկախ նախաձեռնություն:
Խոսելով առաջադրված մյուս հայ թեկնածուների մասին, լրագրողը նշել է, որ այս պահին խորհրդարանական ընտրություններում առաջադրված է հինգ դամասկոսահայ ու 15-ից ավելի հալեպահայ:
Նա նշել է, որ ինքն ու  «Հայ-արաբական միջազգայաին իրավական խորհուրդ»-ի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը դաշնակիցներ են:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու ապրիլի 13-ին:

 

Ի դեպ, սիրիահայ  թեկնածու  Ժիրայր Րիսեյանը  Բերիո թեմի Ազգային   առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթին տված հարցազրույցում  նշել է, որ Սիրիայի կանայք առաջին անգամ մուտք գործեցին խարհրդարան 1950-ին: Մինչ այդ կանանց տված էր միայն ընտրելու իրավունք եւ ոչ ընտրվելու , ընդ որում այդ իրավունքը վերապահված էր  միայն ուսում ստացած եւ ամուսնացած կանանց:  Այնուամենայնիվ, ասում է  Ժիրայր Րիսեյանը,   1950-ին կանայք ստացան նաեւ  ընտրվելու իրավունք եւ այսօր Սիրայաի խորհրդարանում, վերջին  2012-ին կայացած ընտրաությունների արդյունքներով,  250  պատգամավորներից  30-ը կանայք են, ինչը 12.4% է կազմում:

 

Դիտումների քանակը` 2992

Գլխավոր էջ