Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

Մայիս ամսվա ընթացքում Սիրիայից նոր հայ ընտանիքներ են տեղափոխվել Հայաստան: Սփյուռքի նախարարության տվյալներով՝ վերջին մեկ ամսում մոտ 500 սիրահայ է եկել Հայաստան: Սիրիայում մնացող  հայերի իրավիճակը  հայստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է :  

 

Օրերս  կայացած ասուլիսում   արաբագետ Սարգիս Գրիգորյանն ու «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հավաստիացրեցին , որ  իրավիճակը Սիրիայում օրհասական է, սիրիահայերի դրությունը` ծայրահեղ ծանր: Մասնավորապես,  Հակոբ Ավետիքյանը պատմել է, որ  վերջին օրերին ամեն օր զանգահարում է Հալեպ, Դամասկոս` ճշտելու տեղի հայության վիճակը: «Մայիսը ծանր ամիս էր Սիրիայի հայության համար, հայկական հաստատություն ներն էին ռմբակոծվում , եկեղեցին եւ այլն : Վերջին 10 օրերին , սակայն , դրությունը խաղաղ է: Բայց դա փոթորկից առաջ տիրող խաբուսիկ խաղաղություն է: Բոլորը սպասում են , որ Հալեպի վրա հարձակում ներ կարող են լինել»,- ասաց Հակոբ Ավետիքյանը՝ հավելելով, որ համայնքից տեղեկացրել են , որ Հալեպում 35 հազարից 7 հազար  հայ է մ նացել: Շատերը տեղափոխվելու համար գումար չունեն, անգամ ճանապարհածախս չեն կարողանում գտնել:

 

Գումար չունենալու խնդրին  է  անդրադառնում    Ազդարար-ը՝ նշելով, որ  մեկ սիրիահային Հայաստան գալու համար անհրաժեշտ է 490 դոլար: Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ընտանիքների թիվը մի քանի հարյուր է, նրանց մեծ մասը նյութական խնդիրներ ունի, իսկ բարեգործական կազմակերպությունները կարող են այդ հարցում օգնել միայն մի քանի ընտանիքի: Մինչդեռ Սիրիայում մարդկանց կյանքին սպառնացող վտանգն օր-օրի մեծանում է …

 

Ազդարար-ը նաեւ անդրադառնում է   ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, որոնցից  օգտվում են   Հայաստան արդեն իսկ տեղափոխված սիրիահայ  ընտանիքները:

 

 

Ինչ վերաբերում է  ՀՀ կառավարության դիրքորոշմանը՝  Հալեպում մնացած սիրիահայ ընտանիքների Հայաստան տեղափոխելու  վերաբերյալ, ապա այն մինչ  վերջերս  պայմանավորված է   եղել  այն հանգամանքով, որ   Սիրայում հայ համայնքի ղեկավարությունը  դեմ  էր  , որպեսզի մարդիկ տարհանվեն  եւ փորձում է ամեն գնով պահպանել համայնքը:

 

Սիրիայի Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանի դիտարկմամբ՝  այս հարցում  առաջնորդարանի դերակատարության մասին խոսելը, սխալ  է, քանի որ  կան մարդիկ, ովքեր ցանկանում են հեռանալ, կան մարդիկ, ովքեր ցանկանում են մնալ ու այդ   ամենը հավաքական տրամադրություն չէ: «Իսկ Առաջնորդարանը, ազգային իշխանությունը, պատասխանատու բոլոր կողմերը մտածում են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դուրս գալ Սիրիայից, վերադառնան հայրենիք: Բնականաբար, մենք չենք ցանկանում, որպեսզի գաղութը լուծարվի, ամայանա, բայց դեմ չենք կարող լինել, եթե մարդիկ որոշում են հեռանալ, խորհուրդ ենք տալիս մեկնել հայրենիք: Բոլոր նրանց, ովքեր այստեղ են, իրենց կալվածքներին, ունեցվածքին, տներին փորձում են հետևել, տիրություն անել, ազգային ղեկավարությունն աջակցելու է և տեր է կանգնելու նրանց բոլոր խնդիրներին»,- ասել է  Ռեիսյանը 168.amի հետ զրույցում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Դիտումների քանակը` 5159

Գլխավոր էջ