Սիրիահայերը անվտանգություն են փնտրում իրենց հնագույն հայրենիքում – հաղորդում է BBC-ն
Մինչդեռ Եվրոպայում փախստականների ճգնաժամ է մոլեգնում, Հայաստանը հյուրընկալել է հազարավոր սիրիացիների, մասնավորապես, քրիստոնեական հայկական համայնքից : Այս թեմային է անդրադռնում BBC-ն` սեպտեմբերի 10-ին հրապարակված հոդվածում:
Հակամարտության սկզբից ի վեր առնվազն 15 000-սիրիացիներ ապաստան են գտել Հայաստանում՝ ըստ UNHCR-ի տվյալներիի:
1915-ին Օսմանյան կայսրության կողմից զանգվածային սպանությունների և տեղահանման ենթարկված հայերի մեծ մասը ապաստան էր գտել Սիրիայում: Այսօր՝ մեկ դար անց Սիրիայի Դեր Զոր անապատի միջով մահվան երթից հետո ողջ մնացած հայերի հետնորդները շարժվում են դեպի Բեյրութ, որտեղից էլ թռչում Երևան:
«Մայր համայնք»
Հակամարտությունից առաջ Սիրիայում էթնիկ հայերի թիվը հաշվվում էր ավելի քան 100 000: Նրանց մեծ մասը բնակեցված է Հալեպում, ավելի փոքր համայքններ կան Քեսաբում, Քամիշլիում, Յակուբիայում, Կոբանում և Դամասկոսում: Հայկական սփյուռքում շատերը սիրիահայերին համարում են իրենց «մայր համայնք»:
Սիրիացի փախստականների ներհոսքը Հայաստան սկսվել է 2012-ին, երբ ավելի քան 6500 մարդ փախուստի դիմեց: 2013-ին փախչող սիրիացիների թիվը հասավ 11000-ի, իսկ մինչև 2015-ի օգոստոս 15000 հայեր ապաստան են փնտրում:
Սիրիայի էթնիկ հայերի համար Հայաստանը ապահով մի վայր է ոչ միայն որպես հինավուրց հայրենիք և քրիստոնեական երկիր, այլ նաև իր միգրացիոն քաղաքականությամբ և հայրենադարձության ծրագրով, որը հեշտացնում է նրանց բնակեցման հարցը:
Տնտեսական դժվարություններ
Հայաստանի կառավարությունը ընդունել է «հատուկ միջոցներ» սիրիահայերին օգնելու համար: Այն լիազորում է Սիրիայի, Իրաքի, Լիբանանի հյուպատոսական գրասենյակներին սիրիահայերին անվճար քաղաքացիություն և անձնագրեր տրամադրել:
Հայաստանում ստեղծված պատկերը ցույց է տալիս, որ այստեղ ժամանողների համար պայմաններն ավելի լավ են, քան Թուրքիայում և Լիբանանում:
Հայաստանի սեփական տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ պայքարում է ապաստան և աշխատանք տրամադրել նոր ժամանող սիրիահայերին: Սիրիահայերին տրվող պետական աջակցությունը հիմնականում ընդգրկում է կրթությունը, բժշկական օգնությունը և փաստաթղթերի տրամադրումը:
«Մենք մտահոգված ենք բնակարանի վարձույթով, սա արդեն իսկ մեծ մարտահրավեր է մեզ համար: Մենք պետք է դիմենք միջազգային և բարեգործական կազմակերպություններին մեզ սատարելու համար, որովհետև մենք բախվում ենք լուրջ խնդիրների: Հոսքը չափազանց մեծ է, մենք չենք կարող հաղթահարել», – վերջերս ասել է Հայաստանի սփյուռքի նախարարության պաշտոնյան:
Հայաստանի պետական պաշտոնյաները պնդում են նույնիսկ ամենաաղքատ փախստականների վիճակը Հայաստանում ավելի ապահով է՝ համեմատած 4 միլիոն տեղահանված սիրիացիների հետ, որոնցից շատերը պայքարում են գոյության համար Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի ճամբարներում և քանդված քաղաքներում, – նշված է
Հոդվածում նաեւ նշվում է , որ փախստականների մի մասը, ում չի հաջողվել հաստատվել Հայաստանում, հնարավորություն ունեն ապաստանել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Աղբյուրը ՝ BBC
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել
Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները
Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost
ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս
Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն
Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան
Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների
Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ
«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Դիտումների քանակը` 3537