Սեպտեմբերի 9-ին ավագանիների կազմում ընտրվեց 10,3 տոկոս կին

Ներկայցնելով այսօր  սեպտեմբերի 9-ին Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզերի 535 համայնքներում տեղի ունեցած համայնքապետի ու ավագանու անդամի ընտրությունների վերջնական  արդյունքները , Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուկուչյանն  նշեց,որ  համայնքապետ է ընտրվել է 9 կին:  Հիշեցնենք, որ համայնքապետի  պաշտոնին հավակնող 716 թեկնածուներից   ընդամենը 33-ն էին կանայք:

 

 

Ինչպես արդեն հայտնել էր WomenNet.am-ը  կանայք համայնքապետի ընտրություններում հաղթանակ են տոնել Արմավիրի մարզի Արևաշատ, Արտամետ համայնքներում, Լոռու մարզի Բազում, Յաղդան, Պաղաղբյուր գյուղերում, Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքում, Սյունիքի մարզի Հացավան, Շրվենանց, Քարահունջ համայնքներում:

 

 

«Բոլոր ինը համայնքներում էլ ընտրված կանայք եղել են համայնքի գործող ղեկավարները»,-ասաց ԿԸՀ նախագահը:

 

 

Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա ընդհանուր առմամբ ընտրվել է 2905 թեկնածու, որից 299-ը կանայք են:

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի  4073 թեկնածուներից 416-ը կանայք էին:

 

 

Հ. Կարապետյան

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեպտեմբերի 9-ին ընդամենը 9-ը կին ընտրվեց համայնքի ղեկավար

 

Դիտումների քանակը` 3781

Գլխավոր էջ