Սեպտեմբերի 9-ին ընդամենը 9-ը կին ընտրվեց համայնքի ղեկավար
Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, համայնքի ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել 33 կին, ընդ որում նրանցից ընդամենը մեկն էր հավակնում քաղաքապետ դառնալ: Ըստ նախնական տվյալների՝ 397 համայնքից , որտեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցել, հաջողության են հասել ընդամենը 9 կին (2,3%):
Նշենք նաեւ, որ համայնքի ղեկավարի պաշտոններում նոր կանայք չեն հայտնվի. մրցակցությունն հաղթահարած ինը կանայք վերընտրվել են իրենց համայնքներում՝ գյուղապետի պաշտոնում:
Նրանք են`
Արմավիրի մարզում Գեւորգյան Սուսաննան (Արեվաշատ համայնք), Դավթյան Անահիտը (Արտամետ),
Լոռու մարզում՝ Հարությունյան Սրբուհին (Բազում), Կերխանաջեվա Վալենտինան (Յաղդան), Դումիկյան Արուսյակը (Պաղաղբյուր),
Շիրակի մարզում՝ Հազրյան Աղունիկը (Արեգնադեմ),
Սյունիքի մարզում ՝ Մարգարյան Շուշանը (Հացավան), Մանուկյան Արմինեն(Շրվենանց), Ավետյան Լուսինեն(Քարահունջ):
WomenNet.am-ը շնորհավորում է ժողովրդի վստահությունը ստացած բոլոր կանանց ու նորանոր հաջողություններ մաղթում իրենց աշխատանքում:
P.S. Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից միայն 5%-ն էին կանայք, իսկ ավագանիի կազմում ընդգրկվելու համար առաջադրվածների 10%-ն էին կին:
ԿԸՀ-ն ընտրված կանանց թիվը կհաշվարկի ու վերջնական տվյալներ կհրապարակի մի քանի օրից: Իսկ այս պահին որոշ ընտրատեղամասերում դեռ վերահաշվարկ է իրականացվում:
Դիտումների քանակը` 3641