Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված

hamajnqՍեպտեմբերի 18-ին ավագանու ընտրություններ են անցկացվել խոշորացված մի քանի համայնքներում՝  Սյունիքի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Այրում, Նոյեմբերյան, Կողբ համայնքներում և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներում: Ընդհանուր թվով 8 խոշորացված համայնքներից  կանայք ընդգրկված չեն լինի Գորիսի, Գորայքի, Մեղրիի, Այրումի, Կողբի ավագանիներում:  Դա են փաստում  ընտրությունների  տվյալները

 

Նշենք, որ  միաավորված համայնքների ավագանիներում մինչ խոշորացումը  ընդհանուր թվով  319 անդամից   32-ը կանայք էին, ինչը   10 %   էր  կազմում:  Խոշորացված համայնքներում նորընտիր ավագանիների  ընդհանուր թվով 90 անդամից   միայն  5-ն են  կին, ինչը  5,5 % է կազմում: Բացառություն է կազմում միայն Տեղը, որտեղ խոշորացումից հետո կանանց թիվը ավագանիում մեծացել է:

 

Սյունիքում.

 

Սյունիքի մարզի խոշորացված Գորիս համայնքի ավագանին կազմված է լինելու 15 անդամից: Գորիսն իր մեջ ներառել է տասը համայնք՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ:

 

Մինչ խոշորացումը համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 57 անդամ, նրանցից 4-ը կանայք են (7%):  Ավագանու մեկական կին անդամներ են եղել Գորիսի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի և Քարահունջի ավագանիների կազմերում:

 

Խոշորոցված Գորիսի ավագանու անդամի համար առաջադրված 26 թեկնածուներից մեկն էր կին՝ Իրինա Յոլյանը:  Նա անկուսակցական է, Գորիսի կանանց զարգացման կենտրոնի անդամ,  լրագրող: Իր օգտին քվեարկել է 258 ընտրող, ինչը բավարար չէ ավագանու կազմում ընդգրկվելու համար:

 

Ինչպես WomenNet.am-ին հայտնեց թիվ 37 ԸԸՀ նախագահ Արմեն Ստեփանյանը, նորընտիր ավագանու կազմում կանայք ընդգրկված չեն:

 

***

Սյունիքի խոշորացված հաջորդ համայնքը Գորայքն է, այն ունենալու է ավագանու 7 անդամ: Գորայքն իր մեջ ներառել է Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերը:   Համայնքներից յուրաքանչյուրն ավագանու հինգ անդամ ունի, դրանցից որևէ մեկի կազմում կին չկա:  Ավագանու առաջադրված  9  թեկնածուների թվում  էլ կանայք չկային: Արդյունքում այստեղ կավագանու կազմում  կանանց ներգրավվածության առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

 

***

Սյունիքի մարզի Տեղ գյուղն իր մեջ ներառել է Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն  համայնքները: Այն կունենա ավագանու 11 անդամ:

 

Տեղում ավագանու անդամի 15 թեկնածուներից  3-ն էին կանայք ՝ Տեղի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի,  ՀՀԿ-ական Սիլվա Գալստյանը (316), Կոռնիձորի դպրոցի ուսուցչուհի Համեստ Հակոբյանը (211 ձայն) և Արավուսի տարրական դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական  Նարինե Ջհանգիրյանը (200 ձայն):

 

Թիվ 37 ԸԸ հանձնաժողովի նախագահի խոսքով, 3 կանայք էլ ընդգրկվելու են ավագանու կազմում: Տեղի ավագանու 1է անդամներից երեքը կին են (27%);

 

Նշենք, որ մինչ խոշորացումը  նշված յոթ համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 37 անդամ, նրանցից միայն մեկն էր  կին (2,7%)՝ Խնածախի ավագանու անդամ Նինա Թավադյանը:

 

Տեղն այս պահին  միակ խոշորացված  համայնքն է , որի ավագանիում  խոշորացումից հետո կանաց թիվը ավելացել է:

 

***

 

Մեղրին իր կազմում ներառել է 13 համայնք՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն: Բոլոր համայնքները միասին ունեցել են ավագանու 70 անդամ, որոնցից 15-ը կանայք են (21.4%) . 3-ը՝ Վահրավարում,  2-ական՝ Ագարակում ու Վարդանիձորում, մեկական՝ Մեղրիում, Ալվանքում, Գուդեմնիսում, Լիճքում, Կարճևանում, Կուրիսում, Շվանիձորում,  Տաշտունում:

 

Խոշորացված Մեղրին կունենա ավագանու 11 անդամ: Մեղրիում 14 թեկնածուների թվում մեկ կին կար: Նա Տաշտունի համայնքի հիմնական դպրոցի տնօրենն է՝ Ոսկեհատ Գևորգյանը: Նրա օգտին քվեարկել է 152 ընտրող, ինչը , թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքով,  բավարար չէ ավագանու կազմում ընդգրկվելու համար:  Այսպիսով, Մեղրիի ավագանու կազմում էլ կանայք չեն լինի:

 

Արարատում.

 

Արարատի մարզի խոշորացված Ուրցաձոր  համայնքն իր կազմում ընդգրկել է Ուրցաձոր, Լանջանիստ, Շաղափ գյուղերը: Ուրցաձորի ավագանին կազմված է  լինելու 9 անդամից, որոնցից միայն մեկն է կին (11%):

 

Ավագանու անդամ առաջադրված 13 թեկնածուներից 3-ը կանայք էին:  Մարո Առաքելյանը ստացել է 134 ձայն, Մարիամ Գուլամիրյանը 70 ձայն, Ռուզաննա Սարգսյանը՝ 116 ձայն: Նրանցից միայն Մարո Առաքելյանն ընդգրկված կլինի ավագանու կազմում:

 

Նշենք, որ երեք համայնքները միասին մինչ խոշորացումը ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 18 անդամներ, նրանցից 4-ը կանայք են (22%), 3-ը Լանջանիստի ավագանու կազմում, մեկը՝ Շաղափում:

 

Այսինքն, այստեղ էլ   խոշորացումից հետո կանանց  ներկայայցվածության  տոկոսը   ավագանու կազմում պակասել է:

 

Տավուշում.

 

Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքը կունենա ավագանու 11 անդամ:  Հիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Ընդհանուր առմամբ ավագանու 54 անդամներից 3-ն էին կանայք (5%) , 2-ը՝ Բագրատաշենում, 1-ը՝ Պտղավանում:

 

Այրումում առաջադրված էին  36 թեկնածու, նրանցից 7-ն էին կանայք:  Որպես կին թեկնածուներ գրանցված են դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Լիանա Ալավերդյանը (144 ձայն), անկուսակցական Հասմիկ Աղաբաբյանը (55 ձայն), Պտղավանի մանկապարտեզի տնօրեն, ՀՀԿ-ական Սիլվա Առաքելյանը (42 ձայն), Երաժշտական դպրոցի հաշվապահ Անի Բաբաջանյանը (119 ձայն),  համաճարակաբանի օգնական Աիդա Բարոյանը (82 ձայն),  դպրոցի տնօրեն Էլմիրա Կոպիյանը (82 ձայն),  մանկապարտեզի վարիչ Կարինե Մելքոնյանը (91 ձայն):

 

Ինչպես WomenNet.am-ին հայտնեց թիվ 40 ԸԸՀ նախագահի տեղակալը, որ այստեղ անցողիկ շեմը եղել  է 148 ձայնը: Նախնական տվյալների համաձայն, գրանցված կին թեկնածուներից որևէ մեկը ավագանու անդամ ընտրվելու համար բավարար ձայներ չի հավաքել:

 

Արդյունքում  Այրումի ավագանին կազմված է լինելու բացառապես տղամարդկանցից:

 

***

 

Խոշորացված Կողբը կունենա ավագանու 11 անդամ: Այն իր մեջ ներառել է Կողբն ու Բերդավանը, 14 թեկնածուների թվում կանայք չկային: Երկու համայնքների գործող ավագանիներն ունեն 19 անդամ, բոլորը տղամարդ են:

 

Ըստ էության,  խոշորցումից  հետո ոչ մի փոփոխություն  տեղի չի ունեցել , ավագանու կազմում կանայք չեն եղել, հիմա էլ չկան:

 

***

 

Նոյեմբերյանը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան համայնքները: Նոյեմբերյանը կունենա ավագանու 15 անդամ, որոնցից մեկն է կին (7%): Համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 44 անդամ, որից 5-ը կանայք (11,4%) . 2-ը՝ Կոթի համայնքում, 1-ական Նոյեմբերյանում,  Դովեղում, Ոսկեվանում:

 

Նոյեմբերյանում ավագանու անդամի գրանցված 34 թեկնածուներից   5-ն էին կին: Գրանցված կին թեկնածուներից Հայկանուշ Բեգլարյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից , անհատ ձեռնարկատեր՝ (214 ձայն):  Աիդա Զուրաբյանն անկուսակցական , «ԵԿՔԱ» ՀԿ նախագահ (161 ձայն), Ամալյա Ծատուրյանը «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից  (225 ձայն), Արմինե Վաղրամյանը Նոյեմբերյանում աշխատում է  որպես ուսուցչուհի (44 ձայն), ՀՀԿ-ական Էմմա Հակոբյանը՝ «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ (242 ձայն) :

 

Թիվ 40 ԸԸՀ նախագահի տեղակալը  WomenNet.am-ին  հայտնեց, որ այստեղ անցողիկ է եղել 242-ը, սակայն  Էմմա Հակոբյանի ավագանի կազմում ընդգրկվելու հարցը   հարցականի տակ էր,  քանի որ եւս մեկ թեկնածու նույնպես 242 ձայն է հավաքել:    Խնդիրն, ըստ օրենքի, լուծվել է վիճակահանությամբ:  Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Էմմա Հակոբյանը ընդգրկվեց  Նոյեմբերյանի ավագանու կազմում:  Այնուաամենայնիվ,   այս դեպքւմ էլ  կանանց թիվը   խոշոացված համայնքի ավագանու կազմում  ավելի քիչ է  քան մինչ խոշորացումը:

 

 

***

 

Այսպիսով խոշորացման արդյունքում կանանց  ներկայայացվածությունը միավորված  համայնքների ավագանիներում  կիսով չափ պակասել է  10%-ից մինչեւ 5.5 %:

 

 

Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն երեք խոշորացված  համայնքներում՝ Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում  անցկացված ՏԻՄընտրությունների արդյունքում   ընտրված ավագանիների կազմում  կանանց  ներկայացվածությունն  տոկոսային հարաբերությամբ երեքանգամ կրճատվել էր ՝  մինչ խոշորացումը  համայնքների  ավագանիներում   նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով    9,2  տոկոսէր  կազմում , իսկ  խոշորացումից հետո  հետ՝ 2,8 տոկոս է:  

 

Հ. Կարապետյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսըն վերընտրվել են իրենց պաշտոնում

Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

 

Դիտումների քանակը` 3357

Գլխավոր էջ