Սաուդյան թագավորը կին խորհրդականներին անձամբ կհավաքագրի
Ինչպես հաւյտնի է, Սաուդյան թագավորը կանանց իրավունքների ընդլայնման շրջանակում որոշել էր կին խորհրդականներ հավաքագրել: Այժմ միապետության Գերագույն խորհրդատվական խորհուրդը 20%-ով բաղկացած կլինի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից:
Թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն անձամբ կընտրի իր 30 խորհրդականներին, նշում է rbc-ն: Կանայք պետք է երկու պահանջի համապատասխանեն` լինել 30 տարեկանից բարձր եւ ունենան մասնագիտական բարձր որակավորում:
Գործնականում կանայք դեռեւս չեն մասնակցի քաղաքական կյանքին, կարծում են փորձագետները: Այդպես կշարունակվի, քանի դեռ իշխանության մարմիններում կանանց ընտրում է միապետը, այլ ոչ թե հպատակները` քվեարկության ճանապարհով: Սակայն չի կարելի է բացառել, որ 15-20 տարի անց կարող են ի հայտ գալ նաեւ իրական ընտրական գործընթացներ:
Գերագույն խորհրդատվական խորհուրդը Սաուդյան Արաբիայում գործում է 1992 թվականից: Այն կառավարությանն առընթեր հանձնաժողով է, որը օրենսդրական-խորհրդատվական բնույթ ունի
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք
Դիտումների քանակը` 3120