Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի Օբամայի հետ բանավեճի ժամանակ արված «կանանցով լի թղթապանակների» մասին արտահայտությունը սոցիալական ցանցերում մեկնաբանությունների տեղատարափ առաջացրեց:
Հեռուստաբանավեճերի երկրորդ փուլի ժամանակ Ռոմնին ասաց, որ 2002-ին Մասաչուսեթսի նահանգապետ ընտրվելուց հետո նա դիմել է կանանց ընտրվելու և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու աջակցող հասարակական միջկուսակցական խմբին մի խնդրանքով, որ օգնեն իրեն գտնել որակյալ կին թեկնածուների իր վարչությունում պաշտոններ զբաղեցնելու համար:
«Բոլորովին պարտադիր չէ ծեծել կանանց կազմակերպությունների դռները տաղանդավոր, նպատակասլաց կանանց գտնելու համար, ովքեր պատրաստ են դառնալ իրենց գործի վարպետը», – նկատեց Բարաք Օբաման:
Մի քանի ժամ անց ՛՛Twitter’’ և այլ սոցիալական կայքերը ողողվեցին սուր մեկնաբանություններով Ռոմնիի հայտարարության վերաբերյալ, իսկ Washington Post թերթը մանրամասնեց, թե ինչպիսի հանգամանքներում է այն արվել:
Դահլիճից երկու թեկնածուներին ուղղված հարցը հետեւյալն էր.
«Ինչ նոր միջոցներով եք մտադիր շտկել իրավիճակը աշխատավայրերում գենդերային անհավասարության հետ կապված՝ հաշվի առնելով, մասնավորապես, այն, որ կանայք ստանում են իրենց տղամարդ-կոլեգաների ստացած աշխատավարձի 72 %-ը:
Ի պատասխան Ռոմնին ասաց.
– Սա շատ կարևոր հարց է, որն ինձ համար դաս եղավ, երբ ես Մասաչուսեթսի նահագապետի պաշտոնն էի զբաղեցնում: Մինչ անձնակազմը ձևավորելը ես հայտնաբերեցի, որ բոլոր թեկնածուները տղամարդիկ էին: Ես ասացի. «Գրողը տանի, միթե մենք չենք կարող գտնել մի քանի կանանց, ովքեր կհամապատասխանեն մեր պահանջներին այնպես, ինչպես տղամարդիկ»:
Մենք համաձայնեցված ջանքեր գործադրեցինք կանանց գտնելու համար, որոնց ծառայողական ցուցակը լիովին թույլ կտար դառնալ նահանգի կառավարության անդամ: Ես դիմեցի մի շարք կանանց կազմակերպությունների. « Կարող եք մեզ օգնել թեկնածուներ գտնել»: Եվ ահա նրանք բերեցին «կանանցով լի» թղթապանակներ: Ես հպարտ էի, քանի որ այն բանից հետո, երբ ձևավորեցի իմ անձնակազմը, Նյու Յորքի նահանգի Համալսարանը հետազոտություն կատարեց բոլոր 50 նահանգներում և եկավ այն եզրակացության, որ իմ նահանգում ավելի շատ կանայք էին ղեկավար պաշտոններ զբաղեցնում, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ նահանգում:
Ինչպես նշեց Washington Post-ի թղթակիցը Միթ Ռոմնիի հիշատակած պատմությունը դարձավ համակ ուշադրության առարկա այն բանից հետո, երբ բոստոնյան Phoenix-ի թղթակիցը հաղորդեց, որ իրականում Մասաչուսեթսի կանանց աջակցության խումբը կոչ արեց Ռոմնիին ավելացնել կանանց թվաքանակը կառավարման մարմիններում: Այսինքն, նա չի եղել նախաձեռնողը, ինչպես նշվեց բանավեճի ժամանակ:
Պարբերականը նշեց նաև, որ ըստ այդ խմբի տվյալների՝ Մասաչուսեթսում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց տոկոսը Ռոմնիի՝ նահանգապետ լինելու ժամկետի ավարտին նվազել է համեմատած նրա՝ պաշտոնը նոր ստանձնած ժամանակի հետ:
Boston Globe թերթը իր հերթին հաղորդեց, որ Ռոմնիի՝ նահանգապետ դառնալուց առաջ իր իսկ ղեկավարած Bain Capital մասնավոր ընկերությունում ընդհանրապես չկային բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք: Միակ բացառությունը Մեգ Ուիթմանն էր, ով սկսել էր աշխատել այդ ֆիրմայում որպես խորհրդատու և հետո հասել էր մինչև փոխնախագահի պաշտոնի:
Շատ ամերիկյան մեկնաբաններ նշեցին, որ չնայած այն բանին, որ Ռոմնին փորձում է իր հիշողությունների շնորհիվ ներգրավել ինչքան հնարավոր է շատ կանանց, միևնույն է, նրա կերպարը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանի, այնքան էլ համոզիչ չէ: Ահա թե ինչ գրեց Think Progress օնլայն հանդեսի թղթակից Թարա –Կ ալլ – Ռեսսլերը.
– Երեքշաբթի օրը տեղի ունեցած բանավեճերի ժամանակ Միթ Ռոմնին թույլ տվեց մի քանի սխալներ, որոնք ավելի հեռացրեցին նրան կանանցից և կանանց խնդիրներից: Նա խուսափեց ուղիղ պատասխանից, իսկ իրենից ակնկալում էին, որ նա հանդես կգա կանանց և տղամարդկանց աշխատավարձերի հավասարեցման օգտին: Նա կեղծ հայտարարություն արեց այն մասին, թե իբր հենց ինքն է նախաձեռնել կանանց փնտրտուքը Մասաչուսեթսի նահանգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար: Ռոմնին ոչ պարզորոշ կերպով ներկայացրեց իր դիրքորոշումը կապված կանանց համար հակաբեղմնավորիչ միջոցներ ապահովելու հետ: Նա խոսում էր միայնակ մայրերի, չամուսնացած մայրերի անլիարժեքության մասին: Եվ, վերջապես, նա թեժ վեճի բռնվեց CNN-Իբանավեճը վարող Քենդի Քրոուլի հետ:
New York Times-ի թղթակից Մայքլ Շիրը նշելով, որ Ռոմնիի ՛՛կանանցով լի՛՛ թղթապանակների մասին արված արտահայտությունը վայրկյանական դարձավ ինտերնետ – համայնքում սուր կատակների առարկա, ցիտեց Թվիթերում արված գրառումներից մեկը.
«Շնորհակալություն Ձեզ, Ռոմնի, որ հարստացրեցիք քաղաքականությունը LOL հասկացությամբ (LOL հապավումը թարգմանաբար նշանակում է «ծիծաղից ընկնել»):
Մյուս օրը կեսօրին ֆեյսբուքյան «կանանցով լի թղթապանակներ» էջն արդեն հավաքել էր 300 հազար «լայք»: New York Times -ի հրապարակման հեղինակը նշում է, որ նույնիսկ հանրապետականներն են արձագանքել Ռոմնիի արտահայտությանը: Հանրապետական Կուսակցության Ազգային Հանձնաժողովի վեբ-կայքում «Օբամայի երկրորդ նախագահական ժամկետ» խորագրի ներքո պատկերված է դատարկ արագակար:
http://www.svobodanews.ru/content/article/24744048.html
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Դիտումների քանակը` 4561