Ռոզալյա Աբգարյան. «Մեզ համար չկար հարց՝ մեկնե՞լ ռազմաճակատ, թե՞ ոչ»

Եթե չլիներ Մեծ Հայրենականը, Ռոզալիա  Աբգարյանը  կիրագործեր մանկության երազանքը՝ բժշկուհի կդառնար եւ կապրեր խաղաղ կյանքով: Սակայն հունիսյան մեկ օր փոխեց նրա եւ նրա հասակակիցների կյանքը: Նրանք ոտքի կանգնեցին հայրենիքի համար՝ պայքարելու ֆաշիզմի դեմ: Պատերազմից տասնյակ տարիներ անց՝ տիկին Ռոզալյան կրկին լի է կյանքի եւ մարդկանց հանդեպ սիրով: Նրա անվերջ ժպտացող աչքերում նշմարվում են հուզմունք ու խոր կսկիծ, երբ վերհիշում է պատերազմի անմարդկային, ոչ կանացի սարսափները:  91-ամյա Ռոզալյա Աբգարյանի պատմությունն է ներկայացնում  Մեդիամաքս –ի լրագրող Եկատերինա Պողոսյանը: : 

 

 

… 1941թ. հունիս: Ապրում էինք Թիֆլիսում: Նոր էր լրացրել իմ 18 տարին: Դպրոցը նոր էի ավարտել՝ գերազանցության վկայականով: Ավարտական վկայականների հանձման կապակցությամբ հունիսի 21-ին երեկոյան մեզ իր տուն էր հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ակակի Խորավան: Շատ հաճելի երեկո անցկացրինք, զրուցեցինք, լսեցինք նրա խորհուրդները, պատմեցինք մեր ապագա ծրագրերի մասին՝ ո՞ւր ենք ցանկանում դիմել, ի՞նչ ենք երազում դառնալ: Երիտասարդ էինք, ոգեւորված: Երգ ու ծիծաղով, բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն՝ ապագայի հետ կապված մեծ երազանքներով: Հաջորդ օրն առավոտյան արթնացանք միանգամայն ուրիշ աշխարհում. սկսվել էր պատերազմը:

 

 

Մենք այն սերունդն էինք, որը շատ էր սիրում իր հողը, հայրենիքը: Մեզ համար չկար հարց՝ մեկնե՞լ ռազմաճակատ, թե՞ ոչ: Ես եւ ընկերներս դիմեցինք զինվորական կոմիսարիատ, զինվորագրվեցինք որպես կամավոր: Ծնողներս դեմ էին ռազմաճակատ մեկնելու իմ որոշմանը: Հայրս երեք դուստր ուներ, տղա չուներ: Բայց չէ՞ որ մեկն ու մեկը մեր ընտանիքից պետք է գնար հայրենիքը պաշտպանելու:

 

Ամբողջ երկիրն էր ոտքի կանգնել: Մի քանի ամսում սովորեցինք ռադիոգործը, հետո ողջ պատերազմի ժամանակ աշխատում էի ռադիոկապի վրա: Կտրեցի երկար վարսերս, հագա զինվորական համազգեստն ու գնացի կայարան: Գնացքը շարժվեց դեպի Ռոստով, Ստալինգրադ եւ այդպես մինչեւ հեռավոր քաղաքներ:

 

Ստալինգրադի մոտակայքում էինք: Թեժ մարտերն այնտեղ դեռ չէին սկսվել, սակայն իրավիճակը լարված էր: Մեր գնացքն օդից հարձակման ենթարկվեց: Մեր գլխավերեւում խորհրդային ռազմական ինքնաթիռ էր թռչում՝ թեւերին կարմիր աստղ նկարած: Ինքնաթիռը խորհրդային էր, բայց օդաչուն՝ գերմանացի: Նա կրակ բացեց գնացքի ուղղությամբ, եւ միակ բանը, որը հիշում եմ դրանից հետո, այն է, որ ամբողջությամբ արյան մեջ էի: Չէի հասկանում՝ դա ի՞մ արյունն էր, թե՞ ուրիշինը: Շուրջս զոհեր էին, վիրավորներ: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Երբ ապաքինվեցի, ինձ ուղարկեցին Լուգանսկ՝ 12-րդ բանակին կից 88-րդ կապի գունդը: Հետո տեղափոխվեցի 18-րդ բանակ, որի կազմում էլ անցա մարտական ամբողջ ճանապարհս:

Այսօր՝ տասնյակ տարիներ անց, պատերազմի օրերը կարծես ֆիլմից դրվագներ լինեն, որոնք հաճախակի գալիս են աչքիս առաջ: Շատ տեսարաններ ջնջվել են հիշողությունիցս, վերածվել մարդկային աննկարագրելի տառապանքի եւ խիզախության մասին մի պատմության…

 

 

Պատերազմը մեզ շատ բան սովորեցրեց: Սովորեցրեց գնահատել մարդկային կյանքը: Մենք կոփվեցինք, սովորեցինք հեշտությամբ հաղթահարել դժվարությունները: Նա, ով անցել է պատերազմի միջով, կարողացել է շատ ամուր ընտանիք կազմել: Ավագ սերժանտի կոչումով վերադարձա Հայաստան, ամուսնացա: Ամուսինս եւս պատերազմի մասնակից է, հինգ անգամ վիրավորվել է, անգամ ձեռնամարտի օգնությամբ փրկել իր մարտական ընկերների կյանքը: Նրա հետ միասին ապրեցինք  58 տարի: Ապրել ենք երջանիկ եւ համերաշխ: Գրեթե երբեք լուրջ վեճեր չենք ունեցել: Միշտ զիջել ենք միմյանց, հարգել, օգնել, սատարել: Մենք պատերազմի միջով էինք անցել եւ գիտեինք՝ ինչ է խաղաղությունը: Պատերազմից հետո ես եւ ամուսինս կարողացանք համալսարան ընդունվել, սովորել, աշխատել, ապահովել մեր ընտանիքի հոգսերը: Եղել եմ ե՛ւ մայր, ե՛ւ ուսանող, ե՛ւ տան տիկին: Շատ դժվար էր, բայց ամեն ինչ էլ հաղթահարեցինք: Կարողացանք սովորել, աշխատել, ընտանիք կազմել: 1967թ. պարգեւատրվեցի ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժի կոչումով: Այսօր երջանիկ եմ ինձ համարում՝ իմ երկու որդիներով եւ թոռներով շրջապատված…

 

Նյութը ամբողջությամբ ՝ Մեդիամաքս-ի կայքում:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 4515

Գլխավոր էջ