Ռադիո եւ տեսանյութերի լրագրողական մրցույթ` նվիրված կանանց խնդիրներին:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայտարարում է ռադիո եւ տեսանյութերի լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում կանանց խնդիրներին:
Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը`նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:
Մասնակցության պայմանները.
Մրցույթին իրենց ռադիո եւ տեսանյութերը կարող են ներկայացնել հայաստանյան ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներն ու անկախ լրագրողները:
Ռադիո ռեպորտաժները եւ տեսանյութերը պետք է հեռարձակված լինեն 2012 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, կանանց`քաղաքական կյանքում մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող կանանց:
Ռադիո/տեսանյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն:
Ներկայացված նյութերը գնահատվելու են հետեւյալ չափանիշներով.
– Հավասարակշռվածություն եւ անաչառություն
– Համապարփակ լուսաբանում. նոր տեղեկատվություն, փաստացի մանրամասներ, վառ օրինակներ, օգտագործված աղբյուրների բազմազանություն
– Լուսաբանման հմտություններ. նյութի`ընթերցողին գրավելու, զգացմունքային ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ կառուցվածքային, ստեղծագործական եւ ոճական բաղադրիչների առկայություն
Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2012թ. օգոստոսի 31-ը, ժամը 17:00:
Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված հեղինակները կպարգեւատրվեն վկայագրերով եւ դրամական մրցանակներով.
Ռադիո ռեպորտաժներ
1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ
2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ
3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ
Տեսանյութեր
1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ
2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ
3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ
IWPR-ի հայաստանյան գրասենյակի գործընկերները հավելյալ մրցանակներ են սահմանել որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ռադիո/տեսանյութի համար.
«Կինը եւ քաղաքականությունը» թերթը (կայքը`www.women.net) հատուկ մրցանակ կշնորհի կանանց`քաղաքական կյանքում ներգրավվածության խնդիրը լուսաբանող լավագույն ռադիո ռեպորտաժի կամ տեսանյութի հեղինակին:
Երիտասարդ կանանց եւ աղջիկների հասարակական գործունեության, իրենց համայնքներում հեղինակած քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ կրթության ոլորտի կամ քաղաքացիական ակտիվիզմի այլ բնագավառներում նրանց մասնակցության մասին պատմող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակը կարժանանա «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի երիտասարդ կանանց`վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության հարցերի վերաբերյալ լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակին:
IWPR-ը իրավասու է վերահրապարակել մրցույթի հաղթողների հեղինակած նյութերը www.iwpr.net կայքում եւ այլ լրատվամիջոցներում: Վերահրապարակված նյութերը խմբագրվելու են`IWPR-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների եւ զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում եւ շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման եւ այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում եւ միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության եւ կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:
Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը օգնում է հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ու նպաստում նշանակալի երկխոսությունների կառուցմանը` տեղացի լրագրողների հմտություններն ու ներուժը զարգացնելով:
Այս մրցույթում IWPR-ի հայաստանյան գրասենյակի գործընկերներն են.
39 Yeznik Koghbatsi,
Yerevan, Armenia
Tel: + 374 10 53 92 04
Email: zara@iwpr.net
Website: www.iwpr.net
Դիտումների քանակը` 3775