Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2015-ը (Global Peace Index-GPI) նոր զեկույցը, որտեղ ներկայացվում են տվյալներ, թե աշխարհի պետությունների համար որքան գումար են արժեցել 2014 թվականին տարբեր կետերում տեղի ունեցած պատերազմները: Ըստ այդմ` պատերազմները արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար, իսկ մարդկային կորուստների թիվը գերազանցել է 200.000-ը:
Հետազոտության տվյալների համաձայն` 14 տրիլիոն դոլարը մոտավորապես հավասարազոր է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 14 տոկոսին: 2008 թվականի տվյալների հետ համեմատությամբ, մասնագետները արձանագրել են, որ 2014 թվականին պատերազմների ծախսերը ավելացել են մոտ 15.3 տոկոսով:
Մարդկային զոհերի մասով ևս հետազոտությունը սպանությունների քանակի աճ է արձանագրել, ինչը 2010 թվականի տվյալների համեմատ ավել է մոտ երեք անգամ: Նշվում է, որ միայն Սիրիայում 2014 թվականին մահացել է շուրջ 71 հազար մարդ:
Հետազոտական թիմի գնահատականներով` Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանները, «որտեղ հակամարտությունները դուրս են գալիս վերահսկողությունից և դառնում ահաբեկչական ցանցերի` դեպի հարևան երկրներ արտահանման կենտրոններ»: Միաժամանակ նշվում է, որ զինված հակամարտությունների պատճառով աշխարհի բնակչության 1 տոկոսը / մոտ 60 մլն մարդ/ հարկադրված է եղել դուրս գալ իր բնակության վայրից: Մասնագետների գնահատականներով` այս ցուցանիշը ամենաբարձրն է Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո:
Հետազոտության համաձայն` աշխարհի ամենաանվտանգ տարածաշրջանը համարվում է Եվրոպան, հատկապես Դանիան, Ավստրիան և Շվեյցարիան:
Global Peace Index ինդեքսը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները, օրինակ՝ երկրում բռնության ու հանցավորության մակարդակը, այնպես էլ արտաքին գործոնները՝ երկրների միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների վրա ծախսվող գումարները ու այլ չափանիշներ:
GPI ինդեքսի չափով 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում: Ադրբեջանը զբաղեցրել է աղյուսակի 132-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 79-րդ, Թուրքիան՝ 135-րդ, Իրանը՝ 138-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ը հայտնվել է 94-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 152-րդ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ
«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
Դիտումների քանակը` 5072