Պատգամավորը առաջարկեց արգելել մինի-կիսաշրջազգեստները, որպեսզի չսայթաքի և վայր չընկնի
Ղրղզական խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) պատգամավոր Թուրսունբայ Բակիրը հանդես եկավ խորհրդարանի շենքում կարճ կիսաշրջազգեստներն արգելելու պահանջով: Ֆեմինիստուհիները որոկեցին նախաձեռնությունը որպես կանանց իրավունքների ոտնահարում:
‘’Քիչ առաջ` ընդմիջման ժամանակ, միջանցքում իմ առջև կարճ կիսաշրջազգեստով կին էր քայլում: Ես չէի նայի, սակայն եթե դիմացս չնայեյի, կսայթաքեի ու վայր կընկնեի’’, – ասաց Բակիրը խորհրդարանի նիստում` առաջարկելով ամրագրել դրես-կոդի ավելի խիստ կանոնները Ժոգորկու Քենեշի շենքում: Դրանից հետո խորհրդարանում արգելվեց կրել ոչ միայն կարճ կիսաշրջազգեստներ, այլ նաև վառ գույներով իրեր:
Կին-պատգամավորները տարբեր կերպ արձագանքեցին Բակիրի առաջարկին. նրանցից երեքը համաձայնեցին նրա հետ, իսկ խորհրդարանական Շիրին Այտմատովան խոստովանեց, որ կրում է կարճ կիսաշրջազգեստներ և կատակեց, որ ‘’չէր ցանկանա հիջաբ կրել’’:
Քննադատությամբ հանդես եկավ ‘’Սքյու’’` բիշքեքյան ֆեմինիստական նախաձեռնությունը: Նրա հիմնադիրներից մեկը` Սելբի Ջումաեվան, կարծում է, որ կարճ կիսաշրջազգեստներ արգելելը համարվում է ‘’ինքնաարտահայտման իրավունքի խախտում’: Ֆեմինիստուհիները հանդես եկան պատգամավորի առաջարկության քննադատությամբ` որակելով այն ‘’ինքնաարտահայտման իրավունքի խախտում’’:
Ի նշան բողոքի նրանք կազմակերպեցին ինտերնետ-ակցիա ‘’Ինչ է անում Բակիրը իմ կիսաշրջազգեստի տակ’’ խորագրով` սոցիալական ցանցերում տեղադրելով ֆոտոկոլաժներ` կարճ կիսաշրջազգեստներ հագած աղջիկների նկարներ, որոնց կողքն էլ ` պատգամավորի զարմացած դեմքը: Ժողովրդի ընտրյալը համարեց, որ այս ակցիան պատվիրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի կողմից` իրեն և իսլամը վարկաբեկելու նպատակով: Հրապարակումների հեղինակները սակայն ասում են, որ ակցիան ընդամենը ‘’սատիրայի’’ ժանրից է:
Պատասխանելով Բակիրին ակտիվիստները գրեցին, որ չեն քննադատում իսլամը. նրանց քննադատությունն ուղղված է միայն պատգամավորի դեմ: ‘’Նման ֆոտո-կատակներ’’ կազմակերպելու համար այլ երկրների կառավարությունների և փողերի կարիք չի զգացվում, այս պարագայում բավական է սեփական խորհրդարանը և քաղաքացիների դժգոհությունը: Մեր երկրում շատ զարգացած է քաղաքական սատիրան’’, -ասում են նրանք:
Ըստ ակցիայի նախաձեռնողների, Բակիրի` կարճ կիսաշրջազգեստներն արգելելու փաստարկը համարվում է Ղրղզստանի Սահմանադրության 20.1 հոդվածի խախտում, որի համաձայն երկրում ‘’չպետք է ընդունվեն մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենքներ’’:
http://www.facebook.com/bishkekfeminists
P.S. “Ներկայումս կանանց բարոյականության (երբեմն նաև պրոֆեսիոնալիզմի) մակարդակը որոշվում է կիսաշրջազգեստի երկարությամբ, իսկ տղամարդու բարոյականությունը` նրա կարողությամբ այդ կիսաշրջազգեստի կողքով անցնելու, չսայթաքելու և վայր չընկնելու` միևնույն ժամանակ իր մտքերը խորհրդարանի ամբիոն հասցնելով” – սա արդեն ‘’Կանանց երկխոսության’’ ամսագրի հեղինակներից մեկի` Էրիկա Մարատի կարծիքն է` խորհրդարանում կարճ կիսաշրջազգեստներ կրելու մասին իր վերլուծական հոդվածից:
Կարդացեք այն դեռևս միայն ռուսերեն.
Դիտումների քանակը` 5871