«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…

Առաջարկվում է  օրենքով երաշխավորել կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում  

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  հանդես է եկել  մամլո հաղորդագրությամբ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իր առաջարկի վերաբերյալ: Խոսքը ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով՝ կին թեկնածուների կեսից ավելին մանդատը տղամարդկանց զիջելու գործելաոճին վերջ դնելու մասին է :

 

«Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացման համար հիմք են ծառայել հետևյալ հանգամանքները. Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են, ինչը կազմում է խորհրդարանի 9.92%-ը, մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի  2-րդ մասի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության՝ կուսակցությունների նախընտրական ցուցակներն այնպիսի սկզբունքով են կազմվում, որ կանայք դրանցում առնվազն 20% մասնակցություն ունեն:

 

Այսինքն, պատգամավորի կին թեկնածուների կեսից ավելին մանդատը զիջում է տղամարդկանց՝ ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով, ինչով կանանց մասնակցությունն օրենսդիր իշխանությունում ընթացող քաղաքական գործընթացներին դառնում է ֆորմալ կամ սիմվոլիկ բնույթ կրող երևույթ:

 

Հայաստանի քաղաքական համակարգի սխալ ձևավորված ավանդույթ է դարձել կին թեկնածուներով կուսակցության ընտրական ցուցակի համալրումը և այնուհետև, կուսակցության խորհրդարան անցնելու պարագայում, կանանց կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը և մանդատը հաջորդող համարներում գտնվող պատգամավորի տղամարդ թեկնածուներին փոխանցելը:

 

Այսպիսով, սույն նախագիծը նպատակ ունի այս արատավոր պրակտիկան օրենքի ուժով արգելելը, ինչպես նաև որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կին պատգամավորն այլ պաշտոն է ստանձնում կամ հրաժարվում է մանդատից պատգամավորական գործունեության իրականացման ընթացքում, կրկին նրա մանդատը փոխանցվի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին:

 

Այսինքն, խորհրդարանում կպահպանվի կուսակցության ընտրական ցուցակով ձևավորված՝ կանանց և տղամարդկանց միջև համամասնությունը:  Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պահպանել համամասնական ընտրակարգով ընտրված կանանց տեղերը կանանց համար», – ասված է Էդմոն Մարուքյանի հաղորդագրության մեջ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

 

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

 

Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի

 

Ուղերձ նորընտիր կին պատգամավորներին

 

Ներկայացվեց այլընտրանքային զեկույցը՝ Հայաստանում CEDAW Կոնվենցիայի կատարման վերաբերյալ

 

Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…

 

Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

Իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար

 

Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք

 

«Կանանց օրակարգը» ներկայացված է. սպասում են արձագանքի

 

Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»

 

«Մեր խնդիրն էր, ոչ թե նախընտրական ցուցակներում, այլ արդյունքում` ԱԺ-ում 20% կին ունենալ »

 

 

Դիտումների քանակը` 3525

Գլխավոր էջ