Պակիստանում ծնողները սպանել են իրենց դեռահաս դստերը` տղայի հետ զրուցելու համար
Պակիստանում ծնողները սպանել են իրենց դեռահաս դստերը այն բանի համար, որ նա համարձակվել է զրուցել տղայի հետ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հողորդած տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Քաշմիր վիճելի նահանգի պակիստանյան հատվածում: 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե ինչպես է նա տղայի հետ խոսում տան մոտ և նրա դեմքին ծծմբաթթու են լցրել: Աղջիկը գլխամաշկի, պարանոցի և ձեռքերի երրորդ կարգի այրվածքներ է ստացել և մահացել է, երբ նրան հասցրել են հիվանդանոց:
Հիվանդանոցի բժշկի խոսքերով` երեխային հիվանդանոց հասցրած մայրն ասել է, որ նա փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա մահվանից հետո ծնողներն ընդունել են իրենց մեղքը:
Պակիստանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն` 2011թ-ի ընթացքում նմանատիպ հանցագործությունների զոհ է դարձել գրեթե հազար կին:
Աղբյուր` Panorama.am
Դիտումների քանակը` 3595