Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված

«Թալիբան» շարժման գրոհայինները դեկտեմբերի 16-ին գրավել են Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցը: Նախնական տվյալներով՝ 140 մարդ, հիմնականում երեխաներ, զոհվել են գրոհայինների հարձակման ժամանակ: Այս ողբերգության մասին լուրը այսօր տարածել են   միջազգային բոլոր  լրատվամիջոցները:

 

Որոշ աղբյուրներ հայտնել էին , որ գրոհը  ռազմական ուսումնարարանի վրա էր կատարվել, սակայն ավելի  ճշտված տեղեկություններով՝ սովորական  դպրոց էր, որը  հովանավորվել է բանակի կողմից եւ սովորողների թվում  զինվորականների շատ երեխաներ կային:  Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչները հայտարարել Էին, որ մտադրվել Էին վրեժ լուծել Պակիստանի զինվորականներից, որոնք գործողություն են անցկացնում զինյալների դեմ երկրի հյուսիսում:

 

Դպրոցի շենքում մոտավոր գնահատականներով  500 աշակերտներ եւ ուսուցիչներ են գտնվել, որոնց պատանդ են վերցրել: Ըստ որոշ տվյալների՝ գրոհը իրականացրած մահապարտների վրա մահապարտների գոտիներ են եղել, նրանցից երեքը  պայթեցրել են իրենց:  Վերջին տեղեկություններով  պատանդների ազատման գործողությունը հաջողությամբ է ավարտվել , սակայն երկրում սուգ է հայտարարվել:

 

Բոլորովին վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել էր, որ  2014-ը կործանարար տարի էր միլիոնավոր  երեխաների համար,  ովքեր  աշխարհի  տարբեր  անկյուններում  տեղի  ունեցող  հակամարտությունների  արդյունքում զահվել են,  ենթարկվել   բռնության  և ականատես  եղել  պատերազմների  ավերիչ հետևանքներին…

 

 ***

 

Ինչպես հաղորդում է  CNN-ը Պակիստանի հյուսիս-արևմուտքում դպրոցի՝ ժամեր տևած մահացու պաշարումն ավարտվեց երեքշաբթի երեկոյան. Թալիբանի զինյալ պատասխանատուները սպանված են. ավելի քան 130, որոնց մեծ մասը երեխաներ են, 182 վիրավորներ դեռեւս բուժման կարիք ունեն, շատերի վիճակը ծանր է: Երկիրը կրկին փնտրում է այս ամենի պատասխանները:

 

Վեց մահապարտներ ներխուժել էին Փեշավար քաղաքի զինվորականների երեխաների համար հանրային դպրոց և ավարտական  քոլեջ՝ ավագ ուսանողներին սպանելու մտադրությամբ: Հանրային դպրոցում և քոլեջում սովորում  է 1000 ուսանող, որոնց մեծ մասը Փեշավարի տարածաշրջանի զինվորականների երեխաներն են: Սպանվածներից շոտերը 12-16 տարեկան էին :

 

Պակիստանը շատ բռնություն է տեսել Թալիբանի զինյալների կողմից, որը ստիպողաբար փորձում է տարածել իսլամի իր պահպանողական տարբերակը Պակիստանում: Նրանք մարտնչում են Պակիստանի զորքերի հետ, սակայն մի շարք դեպքերում նաև հարձակվում  խաղաղ բնակչության վրա: Դպրոցական երեխաները առաջին անգամ չէ, որ նրանց թիրախում են: Դեպքերից ամենաուշագրավը Մալալա Յուսուֆզայի սպանության փորձն էր, երբ  2012-ի հոկտեմբերի 9-ին թալիբանի զինյալները  կրակեցին նրա վրա դպրոցից տուն վերադառնալիս: Աղջիկը ողջ մնաց, և անցյալ շաբաթ դարձավ Նոբելյան խաղաղ մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրը՝ Պակիստանում և նրա սահմաններից դուրս կրթության և աղջիկների իրավուքնի առաջխաղացման համար:

 

Այդուհանդերձ, նույնիսկ Պակիստանի  և Թալիբանի կողմից ամենասարսափելի չափանիշների համաձայն, երեքշաբթի օրվա գրոհը ամենագարշելին է:   2013թ-ի սեպտեմբերին կիրակնօրյա դպրոցի երգչախմբի անդամները և երեխաները այն 81 հոգու շարքերում էին, ովքեր զոհվեվին եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ի պատասխան դրան,  այս տարվա վերջին ամիսներին Պակիստանի զինվորականներ անցկացրել են ցամաքային գործողություններ՝ չեզոքացնելու թալիբանի զինյալներին: Արդյունքում տեղահանել են հազարավոր մարդկանց:  Թալիբանի խոսնակն ասել է CNN-ին, որ այս վերջին գրոհը վրեժն էր  դրա համար… Ըստ էության,  բռնությունը փակ շղթա է , որն անմեղ զոհեր է պահանջում…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ

Եմեն. 15 աշակերտուհիներ են զոհվել դպրոցական ավտոբուսի պայթյունի հետևանքով

Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված

ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար

«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու

«Հայաստանի չծնված աղջիկները…»

Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները

«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին

 

Դիտումների քանակը` 4893

Գլխավոր էջ