Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվեց  «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստա­տելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

 

Նիստը վարող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չաշխատող կանանց մայրության նպաստ վճարելու որոշմամբ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից WomenNet.am-ին ասացին,  դեռևս հայտնի չէ, թե չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստի գումարը որքա՞ն է լինելու: Այս պահին հաշվարկները դեռ չեն ավարտվել, ենթադրվում է, որ հաշվարկի համար հիմք կծառայի նվազագույն աշխատավարձի չափը: Հայաստանում այս պահին նվազագույն աշխատավարձ է սահմանված 55 հազար դրամը:

 

Մոտ մեկ տարի առաջ՝ 2014-ի սեպտեմբերին ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանն առաջարկեց օրենքով ամրագրել  «Մայրության նպաստ» գաղափարը, ինչը հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերի:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում  կատարվեցին փոփոխություններ: Դրանցով սահմանվեց, որ մայրության նպաստի իրավունք ունեն  նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված չաշխատող կինը՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված կարգով աշխատանքի անցնելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, կամ նոտարի պաշտոնում նշանակվելը:

 

 

Սահմանվեց, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

 

 

Օրենքում փոփոխությունները միանշանակ կերպով չընդունվեցին, քանի որ չաշխատող կանանց մայրության նպաստ տալուն զուգահեռ առաջարկվում էր որոշ չափով կրճատել աշխատող մայրերին տրվող նպաստի չափը: Մայրերի բողոքի ակցիաների ճնշման տակ կառավարությունն զիջումների գնաց՝ որոշ սահմանակումներ նախատեսելով միայն  միայն մեկ միլիոնից ավել աշխատավարձ ստացող կանանց պարագայում:

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից WomenNet.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով այսօր հաստատված կարգի մասին, ասացին, որ որոշմամբ կարգավորվում է մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

 

Մասնավորապես`

սահմանվել են այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մայրության նպաստ նշանակելու համար,

 

մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով,

 

–  մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ,

 

երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել հղիության մինչև 12 շաբաթական ժամկետում,

ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ նշանակվում է կնոջ` մինչև հղիության 12 շաբաթականը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելու վերաբերյալ նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության (որտեղ հաշվառված է եղել հղին) տված տեղեկանքի հիման վրա,

 

–   նպաստը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալակ­ան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից:

 

 

Որոշմամբ սահմանվում է, որ նպաստը նշանակելու համար դիմողը շահառուի բնակության (հաշվառման) վայրի տարածքային կենտրոն է ներկայացնումդիմում, որում ներառվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,  բնակության (հաշվառման) վայրի հասցեն, . շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համա­րա­նիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն:

 

Օրինակ, կառավարության պաշտոնական էջում տեղադրված որոշումից տեղեկանում ենք, թե որ դեպքերում տարածքային կենտրոնը կարող է մերժել մայրության նպաստի տրամադրումը՝ եթե շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածը ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից:

 

Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում նպաստի իրավունքը դադարում է:

 

 

Հ. Կարապետյան

 

 Հ.Գ.   Ավելի ուշ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը մանրամասնեց, որ եկող տարի, կանխատեսումների համաձայն, շուրջ 30 հազար չաշխատող մայր մայրության նպաստ կստանա: Նպաստի չափը կկազմի մոտ126 հազար դրամ: Այս գումարը հաջորդ տարիներին ենթակա է փոփոխության, եթե հանրապետությունում ավելանա նվազագույն աշխատավարձի չափը: Չաշխատող կանանց մայրության նպաստի վճարումը կարգավորվում է նույն ընթացակարգերով, ինչպես և աշխատող մայրերինը, հաշվարկվում է 140 օրվա արձակուրդի չափով: Նրանք էլ պոլիկլինիկայից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այս թերթիկը անձնագրի, հղիության պետական հավաստագրի կամ հավաստագրի պատճենի, սոցիալական քարտի հետ չաշխատող մայրը կամ նրա ընտանիքի անդամը պետք է ներկայացնեն իրենց բնակության վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնեն դիմումի սահմանված ձևը: Նախարարության պաշտոնյան հայտնեց, եթե հղիությունն ընդհատվում է մինչև 22 շաբաթականը, դա ծնունդ չէ, այդ դեպքում հիվանդության թերթիկ է տրվում: 22 շաբաթականից հետո պտղի ցանկացած ձևով անջատումը մարմնից համարվում է ծնունդ: Այս դեպքում տրվում է և երեխայի ծննդյան միանվագ նպաստը, և մայրության նպաստը: Ա. Գալստյանը հիշեցնում է, որ չաշխատող մայրերին տրամադրվելիք մայրության նպաստը պետք չէ շփոթել երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ: Վերջինիս գումարի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և հաջորդ երեխայի դեպքում, 1.5 մլն` 5 և ամեն հաջորդ երեխայի դեպքում, գործում է նաև ընտանեկան դրամագլխի համակարգը: Անփոփոխ է մնում նաև երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստի չափը` 18 հազար դրամ:

 

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ

 

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

 

«Քաղցր կենացներ են ասում մայրերի հասցեին, իբրև թե մեծարում նրանց, բայց իրականությունն այլ է…»

 

«Գտնել այնպիսի լուծումներ, որոնցից չի տուժի օրինաբար աշխատող Հայաստանի և ոչ մի քաղաքացի»…

 

«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…

 

«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 21269

Գլխավոր էջ