Չալդրում կանայք ձայնի մեծ իրավունք ունեն…
«Թուն մեր վարքին գալաջի գանես,թուն տուսացի ես»… Առաջին անգամ, երբ լսեցի այս նախադասությունը,չհասակացա,թե այն ինչ էր նշանակում,քանի որ խոսող կինը այդ ամբողջ բառերը արտաբերում էր լեզուն կլորացնելով,ու մի տեսակ ,«անգլիական» շեշետադրությամբ: Մեկ ամիս շարունակ ամեն քայլափոխի լսեցի այդ նախադասությունը ու այն դարձավ շատ հասականալի:Թարգմանեմ լսածս ու Ձեզ ներկայացնեմ բուն նյութը.«Դու Հայաստանից ես,դու մեզ նման կարողանում ես խոսել»:
Մեկնել էին Դոնի Ռոստով ու մեկ ամսի պետք է ապրեի Չալդրում: Շատ լսել էի այս տարածքում ապրող հայերի մասին:Լսել էի, որ չնայած նրանք հայ են, բայց շատ տարբեր են Հայաստանում ապրող հայերից: Ակնհայտ տարբերությունը խոսակցական լեզուն էր ու մի շարք սովորութներ:
Կինը այստեղ գտնվում էր իր բարձունքում,ու ընտանիքներում գերիշխում էր կնոջ խոսքը:Բայց առաջին հայացքից դա չէի կարող նկատել մինչև չսկսեցի շփվել նրանց հետ:
Չալդրցիները մեծ հպարտությամբ են պատմում իրենց պատմությունը:
«Մեր պապերը եկել են Անիի ու Ղրիմի տարածաշրջանից:Մենք ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ու ամեն մեկից ինչ որ բան վերցրել: Մեր ընտանիքներում կնոջ խոսքը շատ մեծ նշանակություն ունի,բայց դա չի նշանակում, որ տղամարդիկ ձայնազուրկ են,ասում է տիկին Զոյան ու մանրամասնում թե ի՞նչու է այդպես:
Ռուս տղամարդիկ մեծ սեր ունեն խմիչքի հետ:Նրանց կանայք չեն կարող ասել մի խմի,քանի որ նա նրանցից ավելի շատ է խմում:Այս երեևույթներին մենք շատ ենք ականատես լինում:Եվ դեռ հնուց հայ կանայք այդ այդ վտանգը զգալով, որ հնարավոր է իրենց ընտանիքի տղամարդիկ էլ տարվեն խմիչքով, կարողացել են այսպես ասած իրենց տղամարդկանց «բուռը հավաքել»:
Մեր տղամարդիկ աշխատում են, իսկ մենք տնօրինում մենք ամբողջ գումարը:Ընտանեկան հարցերում որոշումը կայացնում ենք հիմնականում մենք.»Դե կինը վատ և սխալ որոշումեր չի կարող կայացնել,դրանք միայն ի օգուտ ընտանիքի է լինում», ծիծաղելով ավելացնում է տիկին Զոյան,ու հավելում` գուցե՞ սա էլ դարձել է պատճառ, որ մտածում են` թե Չալդրում կանայք ձայնի մեծ իրավունք ունեն:
Այն ,որ կանայք այդ տարածքում ուժ են ներկայացնում ականատես եղա նաև հարսանիքի ժամանակ:Եթե մեզ մոտ հարսանիքի տերը ու թելադրողը տղայի կողմն է լինում,ապա այնտեղ հակառակը:Բուն հարսանիքը տեղի է ունենում աղջկա տանը`2 օր շարունակ:Բայց պատմեմ հերթով,որ ավելի հասկանալի լինի:
Ուրբաթ երեկոյան սկսում է հարսանիքը,բայց ի տարբերություն մեզ ոչ թե տղայի,այլ աղջկա տանը : Հավաքվում են աղջկա հարազատները,բարեկամները ,ու ազգականները:Սկսում են ուրախանալ երգել ու պարել,բայց առանց փեսային;Այդ օրը աղջկան բարեկամները նվերներ են տալիս ու հիմնակում ոսկի: Ոսկին էլ պետք է լինի բավականին թանկարժեք: Մինչ ուշ գիշեր տևում է արարողությունը: Արդեն շաբաթ առավոտ տղայի մայրը և հայրը առանց փեսայի գնում են աղջկա տուն:Այնտեղ նրանց սպասում են հարսի հարազատները: Մի քանի բաժակաճառերից ու պարերից հետո սկեսուր մայրիկը վեր է կենում,որ գնա,աղջկա մայրը բերում նրան տալիս է երկու սինի` մեկը ոսկով, մյուսը մրգերով լի:
Այդ ոսկով լի սինու մեջ լինում են այն ոսկիները,որ հարսը նվեր էր ստացել իր նշանադրության օրը և ուրբաթ երեկոյան:Սկեսուր մայրիկը ամպայման նայում է բոլորը ոսկիները, համոզվում, որ ամեն ինչ նորմալ է`լուր է ուղարկում փեսային որ գա,իսկ իրենք մինչ տղայի ժամանելը գնում են հարսի տանից:
Այստեղ կա մի սովորույթ ևս` տղան չի գնում հարսի սենյակ:Այն սրահում, որտեղ հավաքված են լինում հարսանքավորները, աղջկա հայրը հարսին գրկած բերում սրահ ու տանում նստեցնում փեսայի կողքին:
Սա ասում են դարձյալ մեծարանք է կնոջը ,որը նշանակում է. ամուսնական օրվանից տղան տեսնում է թե իր սիրելի կնոջը հորական տունը ինչպես է պահում ձեռքերի վրա ինքն էլ նույնությամբ պետք է շարունակի: Մի քանի կենացներից հետո,հարսանքավորները վեր են կենում որ գնան,բայց նրանց սպասում է մեկ «փորձություն» ևս: Ուղիղ սրահի մեջտեղում դրվում է աթոռ, որի վրա դրվում է սինի և հարսանքավորները դուրս գալուց առաջ զույգ ծաղիկներին շնորհավորում են, ապա գումարը դնում սինու մեջ ու հեռանում:Հավաքված ամբողջ գումարը տղան վերցնում է ու հարսին գրկած դուրս էգալիս սրահից:
Տղայի տանը դռների մոտ ոչ թե ափսե են ջարդում, այլ բարձերով սկսում են իրար խփել,որը դարձյալ խորհուրդ ունի.տղայի և աղջկա բարձերը խառնվում են իրար, որը ըստ իրենց հանդիսանում է ամուր ընտանիքի հիմք:
Ուրախությունը տևում է մինչև լույս :Սակայն ի տարբերություն մեզ` այստեղ հյուրերը նստում են հեթով:Օրինակ առաջինը նստում են նորապսակների աշխատաքային ընկերները և ուրախանում են երկու ժամ:Որից հետո պետք է վերկենան ու իրենց տեղը զիջեն ուրիշի ու այսպես մինչև լույս:
Ինձ ճիշտ ասած հետաքրքրում էր արդյ՞ոք այստեղ պահպանվել է կարմիր խնձորի ավանդույթը:Ու ամաչում էի հարցնել: Երբ հարցերցի սկսեցին լավ ծիծաղել ու զարմանալ.
« Մի՞թե Հայաստանը, որ այսքան առաջադիմական հայացքներ ունի դեռ շարունակում կառչած մնալ իրենց իսկ բառերով ասած հիմար ավադույթից:Ի ՞ նչ կարմիր խնձոր,ում ինչ գործն է իմ կինը կույս է, կամ կույս չի,դա ամենաչքննարկվող թեման է:Եթե նման բան ենք լսում ուրեմն ասում ենք` նա հաստատ Տուսացի է,այսինքն դրսից եկած հարս»:
Արմինե Գևորգյան
Դիտումների քանակը` 4180