Ուշադրություն՝ Նկարների և Լուսանկարների Մրցույթ

 

«Կանայք Հանուն Հակամարտությունների Լուծման և Խաղաղության»

 

«Հասարակություն առանց Բռնության» ՀԿ–ն հայտարարում է նկարների/լուսանկարների մրցույթ «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով:

 

18 տարեկանից բարձր բոլոր կանայք, այդ թվում նաև լուսանկարիչներ, լրագրողներ, նկարիչներ, արվեստագետներ, կին իրավապաշտպաններ, ակտիվիստներ կամ պարզապես մրցույթով հետաքրքրված կանայք հրավիրվում են մասնակցելու  մրցույթին՝ արտահայտելու հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը կտավի կամ  լուսանկարչական ապարատի միջոցով:

 

Մրցույթին ներկայացված բոլոր  նկարները/լուսանկարները կներկայացվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսի ընթացում, որտեղ այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայանալիք երկօրյա կլոր սեղանի ընթացքում, որտեղ hայաստանյան մրցույթի հաղթողները կհանդիպեն Թուրքիայում նմանատիպ մրցույթի  մրցանակակիրների, ինչպես նաև այլ կին իրավապաշտպանների, ակտիվ կանանց հետ:  Կլոր սեղանը հնարավորություն կտա  խորացնել երկու երկրների կանանց միջև երկխոսությունը և համագործակցությունը:

 

  1.  Ո՞վ կարող է դիմել

Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր կանայք՝ անկախ մասնագիտությունից, զբաղվածությունից կամ որևէ այլ չափորոշիչից:

 

  1. Մրցույթին մասնակցության ընթացակարգը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց լուսանկարները/նկարները թվային տարբերակով ուղարկել wpcarmenia@gmail.com էլ. հասցեին՝  լրացված դիմում-հայտի հետ մեկտեղ:  Բոլոր նկարները/լուսանկարները պետք է վերնագրված լինեն և ունենան վերջիններիս բովանդակության համառոտ նկարագիր: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մինչև 3 լուսանկար/նկար: Մրցույթի մասնակիցներից պահանջվում է նկարի/լուսանկարի  տպված տարբերակը փոստով ուղարկել ՀՀ, Երևան, Վաղարշյան 26, բն. 2 հասցեով: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:  Մրցույթի համար կդիտարկվեն միայն այն դիմորդները, ովքեր կներկայացնեն աշխատանքների թե՛ թվային, թե՛ տպված տարբերակները:

 

3. Ժամանակացույց

 

Աշխատանքների ընդունումը կսկսվի սույն թվականի հունվարի 22-ին և կավարտվի փետրվարի 22-ին:

 

  • Հայտերի ընդունման փուլ             – հունվար 22 – փետրվար 22, 2014
  • Գնահատման փուլ                          – փետրվար 22 – մարտ 22 , 2014
  • Հաղթողները կհայտարարվեն 2014թ.  ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք  ցուցահանդեսի ընթացքում
  • Մրցանակաբաշխություն               – հուլիս, 2014, Թբիլիսի, Վրաստան: 

 

4. Մրցանակներ

 

1-ին մրցանակ – 300 ԱՄՆ դոլար

2-րդ մրցանակ – 200 ԱՄՆ դոլար

 

Հայտերի ձեւերը եւ մրցույթի վերաբերյալ այլ մանրամասները  այստեղ:

 

 

Դիտումների քանակը` 4938

Գլխավոր էջ