Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է նոյեմբերի 6-ին, ուրբաթ օրը, ժամը 19:00, Երեւանի Տիկնիկային թատրոնում՝ «Կին» կինոփառատոնի շրջանակներում:
«…Երբ տղամարդիկ հավաքվում են մի տեղ առանց կանանց, ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետեւանքն է վեճը, թշնամանքը, պատերազմն ու մահը: Երբ կանայք են հավաքվում մի տեղ միայանակ առանց տղամարդկանց ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետեւանքն է՝ փոխօգնությունը, կարեկցանքը, ծննդաբերությունը եւ կյանքն է…
…Մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում, և այն սարսափը, դաժանությունը, անարդարությունը, որ տիրում է ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, տղամարդկանց աշխարհ լինելու հետևանքն է. կանանյք երբեք թույլ չեն տա նման բան ո´չ ընտանիքում, ո´չ երկրում, ո´չ աշխարհում: Ինչ վերաբերում է մեր երկրին, ինձ համար նկատելի է դարձել` ազատատենչ զանգվածի ճնշող մեծամասնությունը կանայք են», – ասում է «Հայոց թագուհիներ» ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Դիտեք ֆիլմի թրեյլերը.
Հատվածներ «Հայոց թագուհիներ» ֆիլմի սցենարից կարդացեք այստեղ
Կարդացեք նաեւ մեր կայքում.
«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից
«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »
Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո
“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում
Դիտումների քանակը` 4515