Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին

Փետրվարի 19-ին   հայտնի դարձավ , որ կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի աշխարհահռչակ պատմաբան, փիլիսոփա եւ  գրող Ումբերտո Էկոն, ով համարվում է պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը գրականության և փիլիսոփայության մեջ ու  հայտնի էր սեմիոտիկայի ոլորտում իր կատարած հետազոտություններով:  

 

Գրականության մեջ  նրան համաշխարհային հռչակ բերեցին «Վարդի անունը» և «Ֆուկոյի ճոճանակը» վեպերը, թեպետ իր  գրական  գործունեության մասին  Էկոն  ասում էր.  «Ես փիլիսոփա եմ: Ես վեպեր եմ գրում միայն հանգստյան օրերին»:  Նրա վերջին գրական գործը «Պրահյան գերեզմանոց»-ն է, որը լույս է տեսել 2010-ին։

 

Էկոն  մշակույթի տեսություն ու գեղագիտություն էր դասավանդում Միլանի, Թունինի ու Ֆլորենցիայի համալսարաններում: Հայտնի են  նրա «Գեղեցկության պատմություն» եւ դրան հաջորդած  «Տգեղության պատմություն» աշխատությունները:    Բազմաթիվ համալսարանների դոկտոր էր: Գրել է մեծ քանակությամբ էսսեներ փիլիսոփայությունից, լեզվաբանությունից, միջնադարյան գեղագիտությունից, հաճախ հանդես էր գալիս հրապարակախոսային  բնույթի  հոդվածներով  մամուլում :

 

Ձեր ուշադրությաննն ենք ներկայացնում իսպանական  El Mundo թերթում դեռես 2004-ին  լույս տեսած իր պատմական  ակնարկը   կին փիլիսոփաների մասին.

 

« Թերթելով  ներկայումս առավել հայտնի  երեք   փիլիսոփայական հանրագիտարանների էջերը  ,  դրանցում  կին փիլիսոփաների մասին  հիշակումներ  , բացառությամբ  Հեպատիայի,    չեմ գտել: Ու դա ամենեւին էլ նրանից չէ, որ    պատմության մեջ չկային իմաստուն  կանայք, ովքեր  մտորում էին  իմացության և կեցության սկզբունքների,  տիեզերքի առաջացման և կառուցվածքի շուրջ:  Ուղղակի  արական սեռի  փիլիսոփաները նախընտրել են մոռացության մատնել կին գիտնականներին,  միաժամանակ,  շատ հնարավոր է ,  սեփականացնելով  նրանց փիլիսոփայական  ուսումնասիրությունները», – գրում է Ումբերտո էկոն, հիշատակելով  Ֆրանսիայում  լույս տեսած  «Կին փիլիսոփաների պատմությունը (‘Histoire des femmes philosophes’) գիրքը, որի հեղինակ  Ժիլ  Մենաժը  դեռեւս 17-րդ դարում  ուսումնասիրելով  հին  ձեռագրերը  հայտնաբերել էր  ավելի քան 65 կին փիլիսոփաների անուններ:

 

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ  ռուսերեն  այստեղ.

 

Դիտումների քանակը` 4455

Գլխավոր էջ