Ուղերձ նորընտիր կին պատգամավորներին

ՈՒՂԵՐՁ

ՀՀ Ազգային ժողովի 2012թ.  մայիսի 6-ի  ընտրությունների արդյունքներով

խորհրդարան անցած

քաղաքական կուսակցություններին

և  նրանց համամասնական ցուցակներում  ներգրավված կանանց

 

Մենք,

Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի անդամ ՀԿներս,

 դիմում ենք.

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,

որի համամասնական ընտրացուցակի 21,8%-ը կազմում են կանայք,

«Ժառանգություն» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 24,6%-ը կանայք են,

«Հայ ազգային կոնգրես» դաշինքին,

որի ընտրացուցակում 20,3 %-ը կանայք են,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 31,7%-ը  կանայք են,

Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը,

որի  ընտրացուցակի 21,3%-ը կանայք են,

 «Օրինաց երկիր» կուսակցությանը,

որի  ընտրացուցակի  20,2 %-ը կանայք են:

 

 

Շնորհավորելով բոլորին  ընտրողների վստահության քվեն ստանալու կապակցոթյամբ՝  հույս ենք հայտնում, որ մտնելով  խորհրդարան դուք կպահպանեք ձեր  խմբակցություների կազմում կանանց այն ներկայացվածությունը, որն ամրագրված է ընտրական ցուցակներում և սահմանված ՀՀ Ընտրական օրենսգրքով` այսպիսով ապահովելով Ազգային ժողովում կանանց առնվազն 20 տոկոս ներկայացվածությունը:

 

 

 ՀՀ  Ազգային ժողովի չորրորդ գումարման կազմում կանանց ներկայացվածությունը  ընդամենը 8,3% էր:

Այսօր՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված  գենդերային քվոտայի պայմաններում, ըստ որի կուսակցությունների համամասնական ցուցակներում կանանց  ներկայացվածությունը չի կարող 20%-ից  պակաս լինել,

 

 

 հանրությունը իրավունք ունի ակնկալելու, որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում այդ քվոտայի շնորհիվ առնվազն կկրկնապատկվի:

 

 

Հաշվի առնելով ընտրություններից հետո տարբեր պատճառաբանություններով մանդատներից հրաժարվելու` մի շարք կին գործիչների անցանկալի գործելակերպը  նախորդ ընտրություններում` մենք դիմում ենք 2012թ. համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց.

 

 

Հարգելի կին գործիչներ,

մի՛ հրաժարվեք  մանդատներից, ընտրողները հույսեր են կապել Ձեզ հետքվեարկելով Ձեր օգտին:

 

Դիմում ենք կուսակցությունների ղեկավարներին և կուսակցությունների բոլոր անդամներին.

 

 

Օրենքի պահանջը իրականացնելու նպատակով առաջնորդվե՛քգենդերային արդարության սկզբունքով՝ հնարավորություն  ընձեռելով, որ մանդատից հրաժարվող կնոջ  տեղը զբաղեցնի ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը:

 

 

Հասարակության համար անընդունելի է նաև, երբ մանդատից հրաժարումը կատարվում է կուսակցության հորդորով կամ խնդրանքով: Ուստի, մենք դիմում ենք կուսակցությունների ղեկավարությանը.

 

Մի՛ առաջարկեք կուսակցության  նախընտրական ցուցակներում ընդգրկված  կանանց հրաժարվել իրենց մանդատներից,

քանզի հասարակությունը ուզում է տեսնել իր կողմից ընտրված գործիչներին Ազգային ժողովում:

 

 

 Աջակցե՛նք միմյանց Հայաստանում բարեկիրթ հասարակության կայացման և քաղաքական կառավարման ժամանակակից համակարգի ձևավորման գործում:

 Մենք դիմում ենք ՀՀ ընտրողներին և կազմակերպություններին.

Միացե՛ք  մեզստորագրելով այս ուղերձը այստեղ.

 

Ուղերձ նորընտիր կին պատգամավորներին

Призыв к новоизбранным женщинам-депутатам

Appeal to newly elected women MPs

Դիտումների քանակը` 4343

Գլխավոր էջ