Ո՞վ ու ինչի՞ համար կարող է ծեծել հարսին…
Այս խորագրի տակ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ֆեյսբուքյան խմբի էջում բավականին ուշագրավ 1897 թվականի ազգագրական նյութ է զետեղված: Նյութը Արցախի գավառներից մեկի՝ Վարանդայի ընտանեկան բարքերի մասին է պատմում:
Ազգագրական այս գրառումների մեջ որոշ դրվագներ գուցե կարող են զավեշտալի թվալ, սակայն ավելի շատ մտորելու տեղիք են տալիս: Օրինակ, ինչու՞ Վարանդայում ( կարծում ենք, ոչ միայն Վարանդայում –խմբ. )աղջիկ բերելը դժբախտություն և տնաքանդություն էր համարվում … Եվ ի՞նչ դաժան վերաբերմունքի էր արժանանում հարսը, եթե չէր կարողանում արու զավակ պարգևել ընտանիքին… Կամ ինչպես էին աղջիկ ունենանլու դեպքում ոչ թե աչքալուսանք, այլ մխիթարություն հայտնում…
Ուշագրավ է նաև այն դիտարկումը, որ անբարոյականության պատճառ է հանդիսանում պանդխտությունը, որ չափազանց տարածված էր Վարանդայում… Նկարագրվում է նաև գյուղի կնոջ ծանր առօրյան, որ քիչ է տարբերվում մեր այսօրվա իրականությունից…
Մի խոսքով, կարդացե՛ք, իսկապես շատ հետաքրքիր է…
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ.
Հ.Գ.
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայսատանյան գրասենյակը մի շարք դիտարկումներ է ներկայացրել սեռով պայամանվորված աբորտների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ, որոնք անմիջական կապ ունեն վերը նշված ազգագրական նյութում նկարագրված բարքերի հետ: Դիտարկումները՝ «Նորածինների սեռերի համամասնությունը Հայաստանում. Ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» 2013-ին լույս տեսած ուսումնասիրության արդյունք են:
… «Տղամարդկանց և կանանց միջև այս անհավասարության հիմքում հայրական գծով գերդաստանը շարունակելու նահապետական մշակույթն է։ Պատրիլինեալ, այսինքն՝ հայրական գիծը կարևորող և պատրիլոկալ՝ ամուսնու ընտանիքում նորապսակների բնակությունը խրախուսող համակարգերում, ընտանիքները կառուցվում են արական սեռի ներկայացուցչի շուրջ. ընտանիքի գլխավոր է համարվում ավագ տղամարդը և ամուսնացած որդիները։ Էկզոգամ տոհմերի հիման վրա գործող այս ազգակցական համակարգի առանցքում գերդաստանն է։ Ինչպես մի ազգագրագետ արտահայտվեց՝ «Օջախի ծուխը կհանգչի առանց արու զավակների»։
Ամուսնանալուց հետո դուստրերը դադարում են իրենց հարազատ ընտանիքի անդամ համարվել և որպես նոր մշտական անդամ միանում են ամուսնու ընտանիքին։ Երկրում, որտեղ տարածված է բազմասերունդ համակեցությունը, ամուսնացած որդիներից մեկից ակնկալվում է, որ նա կբնակվի ծնողների հետ և հոգ կտանի նրանց մասին ծերության ժամանակ։ Ամուսնանալուց հետո տղամարդիկ հազվադեպ են միանում իրենց կնոջ ընտանիքին, քանի որ սա պատիվ չի բերում, կամ հանգեցնում է ծաղրանքի՝ «տնփեսա» լինելու առումով։
Արդյունքում, աղջիկներն ու երիտասարդ կանայք իրենց հայրական ընտանիքներում ամուր դիրքեր չեն զբաղեցնում, քանի որ ակնկալվում է, որ հեռանալու են ամուսնանալուն պես։
Կանանց առջև ծառացել է նաև ուժերի անհավասարության հետ կապված խնդիրը։ Արական սեռի արժեքային նորմերը որոշակիորեն վատթարացրել են նրանց՝ առանց այդ էլ խոցելի վիճակը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության և Ադրբեջանի հետ շարունակական լարվածությունն ամրապնդել են տղամարդկային և զինվորական արժեքների գերակայությունը։ Ուժգնացող ազգայնականության բերումով՝ հաճախ բացեիբաց խոսվում է տղամարդկանց զինվորագրման անհրաժեշտության մասին, քանի որ երկիրն ստիպված է դիմադարձել իր հարևանի ռազմատենչ սպառնալիքներին։
Նույն կերպ, միջազգային աշխատանքային միգրացիան հաճախ ընկալվում է որպես զուտ տղամարդկանց հատուկ վարքագիծ։ Դրանով իսկ խորացել է տղաների՝ որպես ապագայի միջազգային միգրանտ աշխատավորների անհրաժեշտության ընկալումը։ Կանանց փաստացի մասնակցությունն աշխատանքային միգրացիոն գործընթացներին հաճախ անտեսվում է»։
Ուսումնասիրությունը ամբողջությամբ՝ Հայաստանում ՄԱԲՀ-ի բնակչության հիմնադրամի կայքում այստեղ:
Դիտումների քանակը` 3218