Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել  հայտարարությամբ օրերս Երեւանում  կատարված  միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել   ԼԳԲՏ ակտիվիստներ: Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.

 

Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:

 

Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,

 

– խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում

 

– գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը

 

-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին

 

-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:

 

Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը:

 

 

Հայտարարությունը  ստորագրել են  կոալիցիայի անդամ հանդիսացող 7 հասարակական  կազմակերպություններ.

 

Կանանց ռեսուրսային կենտրոնը ,

Հասարակություն առանց բռնությանը,

Կանանց իրավունքների կենտրոնը,

Կանանց աջակցման կենտրոնը,

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը,

Իրական աշխարհ, իրական մարդիկ  Հկ-ն: 

 

 

Դիտումների քանակը` 3400

Գլխավոր էջ