Ո՞ր երկրներում են կանայք լավ ապրում
Հայաստանը 43-րդ տեղում է:
Newsweek ամերիկյան հանդեսը հրապարակել է կանանց ապրելու համար լավագույն երկրների ցուցակը:
Որպես չափանիշ ընտրվել են իրավական դաշտը, կրթության, բժշկության, զբաղվածության ոլորտի հասանելիությունը, ինչպես նաև կանանց մասնակցությունը քաղաքականությունում:
Առաջին հնգյակում են Իսլանդիան, Շվեդիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան: Հայաստանը 165 երկրների շարքում հայտնվել է 43-րդ տեղում հիմնականում կանանց կրթական բարձր մակարդակի շնորհիվ: Ամենացածր միավորը մեր երկիրն ստացել է քաղաքական կյանքին կանանց մասնակցության ցուցանիշով:
Դիտումների քանակը` 2860