Շուտով. «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխություն/ լրացված

WomenNet.am կայքի կողմից   հայտարարված  «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»լրագրողական նյութերի մրցույթը ավարտվել է և  այժմ գտնվում է  ամփոփման փուլում:   Արդյունքները կհրապարակվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա մայիսին: Մրցանակաբաշխության օրվա մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

 

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերին «Կին նորարարներ» ծրագրի շրջանակում, որը անցկացվում է WomenNet.am – կայքի կողմից «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակներում՝ Lush Charity Pot բարեգործական նախաձեռնության աջակցությամբ:

 

Մրցույթին ներկայացվել են մի քանի տասնյակ պատմություններ, որոնք պատմում են  այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով  և օրինակով փոփոխություններ են բերում հասարակության, համայնքի և երկրի կյանքում: Նյութերը հրապարակվել են  WomenNet.am կայքում և   տարածվել  «Կին նորարարներ» ֆեյսբուքյան էջի միջոցով:  Մրցույթի պայմաններին չհամապատասխանող նյութերը չեն հրապարակվել:

 

WomenNet.am –ը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:  

 

Կհանդիպենք շուտով մրցանակաբաշխության ժամանակ…

 

 

Լուսանակարը՝  Լիլիան Գալստյանի , ԴիջիԹեք-2017  տեխնոլոգիական ցուցահանդեսից

Դիտումների քանակը` 3439

Գլխավոր էջ