Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

Երեկ  Երեւանում կայացած  «Գյուղմթերք արտադրող կին հերոս 2014» ազգային մրցանակաբաշխությանը նվիված հանդիսության  ընթացքում  ամփոփվեցին նաեւ  ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները՝ մարզային լրագրողների, հանրային թղթակիցների  և բլոգերների մասնակցությամբ:  Մրցույթի անցկացման կազմակերպչական աշխատանքներին իրենց  ներդրումն  են ունեցել   Ասիական Զարգացման Բանկը եւ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ն:

 

Արդյունքները ամփոփվել էին ժյուրիի կողմից , որի կազմում  ընդգրկվել էին ՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակից՝ գենդերային հարցերով  պատասխանանտու Ագապի Հարությունյանը եւ  «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ  Չիթչյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի  պետ Նաիրա Կարմիրշալյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ից՝ գենդերային հիմնախնդիրներով փորձագետ Լիլիթ Զաքարյանը:

 

Մրցույթին ներկայացվել էին  48 աշխատանք՝ տպագիր եւ առցանց  հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ եւ ռեպորտաժներ, բլոգային նյութեր:

 

Աշխատանքները գնահատվել են  հետեւյալ   չափանիշներով.

 

  1. Նյութի բովանդակության համապատասխանությունը մրցույթի թեմային / 0 – 5 բալ/
  2. Նյութի մատուցման ստեղծագործական եւ օրիգինալ ոճը / 0 – 5 բալ/
  3. Վերնագրի համապատասխանությունը նյութի բովանդակությանը / 0 – 5 բալ/
  4. Նյութի գենդերային զգայունությունը / 0 – 5 բալ/
  5. Բարձրացված հիմնախնդրի ներկայացման խորությունը կամ հանրային հնչեղությունը/ 0 – 5 բալ/
  6. Ներկայացված տեղեկատվության եւ փաստերի   հավաստիությունը / 0 – 5 բալ/
  7. Մեկնաբանությունների, փորձագիտական գնահատականների կամ հիմնախնդրի վերլուծության  առկայությունը նյութում / 0 – 5 բալ/

 

Հաղթողները արժանացան մրցանակների   և շնորհակալագրերի:

 

Առաջին մրցանակին հավակնող  բալային շեմը ժյուրիի կողմից սահմանվել  էր՝ 130-140 գումարային բալի շրջանակներում:  Երկրորդ մրցանակի համար՝ 125-130  բալ եւ 3-րդ տեղի համար՝ 120-125 բալ:  Շնորհակալագրերի են արժանացել 115-120 բալ ստացած աշխատանքները:  Չնայած  ներկայացված աշխատանքներում շոշափված թեմաների բազմազանությանը եւ  կարեւորությանը  մրցույթային նյութերից  ոչ մեկը չհավաքեց  130-140 բալ եւ ժյուրին որոշեց չսահմանել 1-ին մրցանակ:

 

Երկրորդ մրցանակին արժանացել են՝

 

Վահրամ Օրբելյանը  «Սյունյաց Երկիր» թերթից՝  « Ծանր, անչափ ծանր է գործազուրկ կնոջ խաչը» հոդվածի համար;

 

Արման Տեր-Արսենյանը  Տավուշի հեռուստաընկերությունց  ՝ « Հույսի եւ  լույսի  շողով » հեռուստատեսային նյութի համար :

 

Երրորդ մրցանակը ստացավ.

 

Հանրային թղթակից Անուշ Համբարյանը  Լոռու մարզից՝   «Բռնության միևնույն սցենարը մեզնից հարյուր տարի առաջ և այսօր՝ մեզնից հարյուր մետր այն կողմ» բլոգային նյութի համար:

 

Շնորհակալագրերի արժանացան .  

 

Անհատ լրագրող Սիրվարդ Մալինցյանը  Կոտայքի մարզից ՝ « Անձնական «ես» -ի երկաթե շղթաները» բլոգային հոդվածի համար;

 

Հրազդան հեռուստաընկերության լրագրող,  APRA- ի  (Հայաստանի հասարակայնության հետ կապերի ասոցիացիա) անդամ   Արևիկ Հակոբյանը ՝ « Կանայք ՏԻՄ-երում» հեռուստատեսային նյութի  համար;

 

Գորիսի մամուլի ակումբի անդամ, «Հետք»-ի  թղթակից՝ Շուշան Օհանյանը՝  «Երբ արթնանում եմ ու տեսնում` օրն արևոտ է, երջանկանում եմ» առցանց հոդվածի համար;

 

«Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն» ՀԿ-ի   ղեկավար,  անհատ  լրագրող Ջավահիր Եղիազարյանը՝ «  ՀՀ-ում կին ավագանիները կազմում են 6 տոկոս, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4 –տոկոսը» բլոգային նյութի  եւ իր անձնական  բլոգում մրցույթի թեմային առավել հաճախ անդրադառնալու  համար:

Շնորհավորում ենք  մրցույթի բոլոր հաղթողներին՝  նորանոր հաջողություններ մաղթելով նրանց՝ կանանց իրավունքների պաշտպանության թեմաները լուսաբանելու հարցում: 

Դիտումների քանակը` 3212

Գլխավոր էջ