Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով

Աշխարհահռչակ շանսոնյեն այս հայտարարությունն արել Է Agence France Presse-ին տված հարցազրույցում,  տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր Է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը»,- ասել է Ազնավուրը:

 

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից:

 

«Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել է 91- ամյա երգիչը:

 

Ազնավուրն ընդգծել է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»: «Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,- հավելել է աշխարհահռչակ շանսոնյեն:  Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների եւ կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում:

 

Աղբյուրը՝ Արմենպրես

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

 

Դիտումների քանակը` 5363

Գլխավոր էջ