Նոր հանգամանքներ սկեսուրի գործում. ծեծված հարսին նախկին ամուսնու հետ են տեսե՞լ
Սկեսրոջ և նախկին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին հուլիսի 21-ին տեսել են Դավիթի առաջին կնոջ՝ Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Այդ մասին հայտարարություն է տարածել Կանանց Աջակցման Կենտրոնը, որը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ է և հանդես է եկել Մարիամ Գևորգյանի պաշտպանությամբ:
Կենտրոնի մտահոգությունը նախկին ամուսիններին միասին տեսնելու փաստով հիմնված է այն հանգամանքի վրա, որ Մելինեին ժամանակին նույնպես դաժան վերաբերմունքի և բռնության են ենթարկվել Դավիթիը և իր մոր` Հայկանուշ Միքայելյանի կողմից: Մելինեն խոստովանել է դրա մասին միայն այն ժամանակ, երբ մյուս հարսի՝ Մարիամի ցուցմունքներով սկեսուրին ներգրավվեցին քրեական վարույթում որպես մեղադրյալ: Սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն հետ վերցրեց իր մասով մի քանի մեղադրանքները, դրանով իսկ մեղմացնելով սկեսուրի առաջադրված մեղադրանքները: Այժմ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը որոշել է կրկին ամուսնանալ Մելինեի հետ դատից հետո:
Դավիթին և Մելինեին միասին տեսել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը : Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել Մխիթար Գոշ հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք: «Այս ամենը շատ կասկածելի է և հավանաբար Դավիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ ներկայումս Արարատի և Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը և նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանին առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 և 119): Նույն մեղադանքներով ավելի վաղ դատապարտված Դավիթ Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ:
Ըստ Panorama.am-ի հաղորդագրության
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…
ՀԿ-ները պահանջում են Մարիամ Գևորգյանի գործով դռնբաց դատավարություն
Դատարանը շարունակում է քննել «սադիստ սկեսուրի» գործը
Դիտումների քանակը` 5010