Նորընտիր ԱԺ խորհրդի կազմում ընդամենը երկու կին ընդգրկվեց
Օգոստոսի 12-ին մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո նորընտիր խորհրդարանն ավարտեց Ազգային Ժողովի խորհրդի ձևավորումը: Չնայած կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում զգալիորեն աճել է՝ հասնելով գրեթե 34%-ի, ԱԺ խորհրդի 19 անդամներից ընդամենը 2-ն են կին, ինչը 10.5% է կազմում:
8-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահությունը բացառապես տղամարդկանց դեմք ունի՝ թե խոսնակը, թե նրա երեք տեղակալաները տղամադիկ են, թեև թեև 2007 թվականից սկսած փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել և թվում էր, որ խորհրդարանը կպահպանի այդ ավանդույթը:
Երեք խմբակցություններից որևէ մեկը կին չի ղեկավարում, խմբակցություններից միայն մեկի՝ «Քաղաքացիական պայմանաագրի» քարտուղարն է կին՝ Նազելի Բաղդասարյանը։
ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից էլ միայն երկուսն են կանայք նախագահելու՝ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը։
Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց:
Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Համեմատության համար նշենք, որ յոթերորդ գումարման ԱԺ խորհրդի կազմում ընտրության պահին 4 կին (22%) էր ընդգրկվել՝ փոխխոսնակի, խմբակցություններից մեկի և 11 մշտական հանձնաժողովների երկուսի ղեկավարների պաշտոններում: Չնայած նախորդ գումարման խորհրդարանում կանայք ներկայացված էին զգալիորեն քիչ՝ 24%-ով, ԱԺ խորհրդում նրանց ընդգրկվածությունն ավելի համաչափ էր՝ 22% էր (իրավիճակը 2019թ. դրությամբ):
Այս առումով, ութերորդ գումարման ԱԺ խորհրդի կազմում կանանց ընդամենը 10.5% ընդգրկվածությունը խիստ անհամաչափ է խորհրդարանում կանանց 34% ներկայացվածության համեմատ։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1382