Նորարար կին գիտնականներ, ում մասին արժե պատմել ձեր աղջկան
Ապագա աստղաֆիզիկոս Ջոան Ֆեյնմանի տատիկը մի անգամ ասել էր նրան, որ կանայք չեն կարող զբաղվել գիտությամբ, քանի որ «նրանց ուղեղն ի վիճակի չէ դա անել»: Ջոանն, ով արդեն օգնում էր եղբորը՝ ապագա մեծ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանին, իր առաջին փորձերի ժամանակ և սիրում էր գիտությունը, վրդովմունքից լաց եղավ: Նույնիսկ Մարի Կյուրիի օրինակը նրան չէր մխիթարում, քանի որ Կյուրին, ով երկու Նոբելյան մրցանակների դափնեկիր էր, «անհասանելի կուռք» էր թվում աղջկան:
Փոքր քրոջ 14-րդ տարեդարձի կապակցությամբ Ռիչարդ Ֆեյնմանը աստղագիտության մասին մի դասագիրք նվիրեց նրան: Այդ գրքի էջերում Ջոանը կարդաց Սեսիլիա Պեյնի մասին և նրա պատմությունից էլ սկսվեց Ջոան Ֆեյնմանի գիտական կարիերան որպես հայտնի երկրաֆիզիկոս եւ աստղաֆիզիկոս, ով ավելի քան 40 տարի աշխատեց ամերիկյան համալսարաններում եւ NASA-ում:
Հատուկ նրանց համար, ովքեր համաձայն են Ջոանի տատիկի հետ, ներկայացնում ենք կին աստղագետներին, ֆիզիկոսներին, կենսաբաններին ու մաթեմատիկոսներին, ովքեր արժանի են ոչ պակաս հայտնի լինելու, քան Սոֆյա Կովալեվսկայան եւ Մարի Կյուրին․․․
Սեսիլիա Պեյն- Գապոշկինա
Ջոան Ֆեյնմանի կուռք` բրիտանացի Սեսիլիա Պեյնը (1900-1979) ավարտել է Քեմբրիջը, որտեղ նա սովորել ֆիզիկա, բայց չի ստացել գիտական աստիճան, քանի որ աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը սկսել է շնորհել կանանց գիտական աստիճաններ միայն 1948-ից սկսած: 19-ամյա Պեյնը այնքան է տպավորվել աստղագետ Արթուր Էսինգթոնի դասախոսությամբ արեւի խավարման վերաբերյալ, որ որոշել է դառնալ աստղագետ: Բայց տանը ինչ-որ բանի հասնելու հնարավորություն չտեսնելով՝ նա 1923-ին տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ընդունվում է Հարվարդ: Սեսիլիա Պեյնը առաջին մարդն էր Հարվարդի պատմության մեջ, ով ստացել է գիտությունների թեկնածուի կոչում աստղագիտության ոլորտում – աղջկա գիտական ղեկավարը պարզապես չկարողացավ համոզել ֆիզիկայի ամբիոնի վարիչին շնորհել նրան կոչում ֆիզիկայի ոլորտում: Իր ատենախոսության մեջ Պեյնը առաջին անգամ ցույց տվեց, թե ինչպես են կապված աստղերի սպեկտրալ դասակարգումը եւ ջերմաստիճանը, ինչպես նաեւ հանդես է եկել այդ ժամանակ հեղափոխական ենթադրությամբ, որ աստղերը կարող են կազմված լինել հիմնականում ջրածնից եւ նրանց քիմիական կազմը նման չէ մոլորակներին: Այս գաղափարն այնքան անհավանական էր, որ ավագ գործընկերները համոզեցին Պեյնին ավարտել աշխատանքը այն եզրակացությամբ, որ դրա արդյունքները, «ամենայն հավանականությամբ ճշմարիտ չեն»:
Սեսիլիան շարունակում է ուսումնասիրել իր ամբողջ կյանքում, սկզբում՝ միայնակ եւ ապա իր ամուսնու, աստղագետ եւ ռուս էմիգրանտ Սերգեյ Գապոշկինի հետ: Գրեթե 10 տարի անց ասպիրատնուրան ավարտելուց հետո Պեյնը զբաղվում է գիտական աշխատանքով գործնականում անվճար, որպես իր ղեկավարի «տեխնիկական օգնական ասիստենտ», քանի որ ոչ մի կին չէր կարող պրոֆեսորի պաշտոն զբաղեցնել: Այդ պաշտոնը Սեսիլիան ստացել է միայն 1956 թ. – առաջին անգամ Հարվարդի պատմության մեջ: Լինելով XX դարի ամենամեծ աստղագետներից մեկը՝ Պեյն-Գապոշկինան այնուամենայնիվ չդարձավ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
Կենդիս Պերտ
Ամերիկյան նյարդակենսաբան եւ դեղագետ Կենդիս Պերտի պատմությունը նման է ԴՆԹ-ի հայտնագործակցության ակունքներում կանգնած Ռոզալինդ Ֆրանկլինի պատմությանը, բայց մի փոքր այլ ավարտով:
1972 թ.-ին Պերտը, լինելով ասպիրանտ Ջոն Հոպկինսի Բժշկության համալսարանում, հայտնաբերում է, որ գոյություն ունեն օփիոիդային ընկալիչներ, սակայն քանի որ այդ աշխատանքը իր ղեկավար Սողոմոն Սնայդերի ցուցումների շրջանակից դուրս էր, ամիսների անհաջող փորձերից հետո նա հանում է Պերտին նախագծից:
Այնումենայնիվ Պերտը որոշ ժամանակ Սնայդերի հետ միասին շարունակեցին հեղափոխական հետազոտություններ կատարել նեյրոքիմիայի ոլորտում: Սակայն, 1978 թ. Լասկերի մրցանակ, որն ԱՄՆ-ում որպես «երկրորդ Նոբելյան մրցանակ է համարվում, այդ ընկալիչների եւ «բնական թմրանյութերի», էնդորֆինների հայտնաբերման համար ստացան միայն իր գիտական ղեկավարը եւ երկու այլ բրիտանացի գիտնականներ՝ Ջոն Հյուզը եւ Հանս Կոստերլիցը:
Զայրացած Պերտը հայտնում է լրատվամիջոցներին, որ նա անտեսվել է, քանի որ կին է: Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումը վնասել է նրան այնքան շատ, որ արդյունքում, Պերտը, ըստ որոշ վարկածների, նույնիսկ խոչընդոտել է գործընկերներին Նոբելյան մրցանակի պարգեւատրման հարցում:
1979-ին Essays of an Information Scientist ամսագրում տպագրված հոդվածի հեղինակը փորձել է պարզել, թե արդյոք Պերտը եւ մի շարք այլ գիտնականներ, իսկապես «զրկվել են» մրցանակից, եւ եկել է այն եզրակացության, որ Պերտ Կենդիսը «հստակորեն արժանի էր պաշտոնապես ճանաչվել իր ներդրման համար», բայց զրկվել է այս մրցանակից ամենայն հավանականությամբ, ոչ թե այն պատճառով կին է , այլ պարզապես որ եղել է «ընդամենը» մի ասպիրանտ, գիտական խմբի «կրտսեր» անդամ: Սակայն Պերտ Կենդիսը հասավ ճանաչման – նա հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների , հայտնի է իր գրքով « Զգացմունքների մոլեկուլները», վերջին տարիներին աշխատել է RAPID Pharmaceuticals ընկերությունում՝ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութով էր զբաղվում:
Կարոլինա Հերշել
Մեծ աստղագետ Ուիլիամ Հերշելին ուրանի հայտնագործողին, եւ միեւնույն ժամանակ կոմպոզիտորին, ով գրել է 24 սիմֆոնիա, շատ մարդիկ գիտեն, – ի վերջո, «Հերշել» տիեզերական աստղադիտակը հաճախ է հայտնվում գիտական նորությունների սյուներում: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ, ըստ էության, ապարատն անվանվել է ի պատիվ մի ամբողջ կյանք է Ուիլիամի հետ աշխատած իր կրտսեր քրոջ՝ Կարոլինայի, որը առաջին կինն էր աստղագիտության պատմության մեջ, ով գիսաստղ է հայտնագործել: Հայտնի է, որ Քերոլայն Հերշելը (1750-1848) 10 տարեկանում հիվանդացել է տիֆով եւ միշտ մնացել է կարճահասակ – այսպես, ընտանիքը հույսը կտրել է նրան ամուսնանացնելու հնարավորությունից, եւ որոշել է, որ Կարոլինան կծառայի տանը:
Փոխարենը, 1772 թ. աղջիկը իր հայրենի քաղաք Հաննովերից գնում է իր եղբոր մոտ Միացյալ Թագավորություն, եւ հաջորդ կես դարը աստղագիտությունը երկուսի համար էլ վերածվում է հոբիից ողջ կյանքի գործի:
Քերոլայն Հերշելի մահախոսականում, որը հրապարակվել է Թագավորական աստղագիտական ընկերության Ամսական ծանուցումներում 1848 թ., ասվում է. «Նրա հիշատակը կապրի իր եղբոր հիշատակի հետ միասին, քանի դեռ պահպանվում են աստղագիտական գրառումները, և կապրի արժանի ձևով, սակայն, մենք համարձակվում ենք հուսալ, որ կգա ժամանակ, երբ կանանց ճանաչումն աստղագիտության մեջ չի համարվի էկզոտիկ միայն այն պատճառով, որ նրանք կին են»:
Մերի Սոմերվիլ
Երիտասարդ Մերի Սոմերվիլը (1780-1872), մեկ անգամ պատահաբար լսում է եղբոր մաթեմատիկայի դասը եւ պատասխանում այն հարցին, որին նա չի կարողանում պատասխանել: Ըստ երեւույթին, այսպես է սկսվել շոտլանդացի մաթեմատիկոսի ակադեմիական կարիերան, ով Բրիտանաիայի պատմության մեջ երկրորդն կին գիտնականն էր, ով հանրային ճանաչում է ձեռք բերել (Քերոլայն Հերշելից հետո):
Սոմերվիլը հայտնի է դարձել ոչ միայն իր սեփական մաթեմատիկական աշխատանքով, բայց նաեւ շատ բարձր որակի թարգմանությունների շնորհիվ, մասնավորապես LAPLACE հայտնի տրակտատի «Երկնային մեխանիկայի» թարգմանությամբ: Սոմերվիլի հրապարակումներից մեկը թույլ տվեց ենթադրել, որ Ուրանից հետո գոյություն ունի մեկ այլ ՝ այն ժամանակ ոչ հայտնի Ջոն Ադամսի մոլորակ, ինչի շնորհիվ Ադամսը Ուրբան Լե Վերյերի եւ Յոհան Գալի հետ միասին Նեպտունի «հայրն» է համարվում:
Մերի Սոմերվիլը, գուցե առանց նույնիսկ իմանալու, խաղացել է եւս մեկ հավակնոտ դեր գիտության պատմության մեջ: Համարվում է, որ 1833 թ. -ին հենց նա է ծանոթացրել իր գործընկերոջ Չարլզ Բեբիջին իր 18-ամյա ուսանող, Բայրոնի աղջկա – Ադա Լավլեյսի հետ, ով առաջին համակարգչային ծրագրի ստեղծողն է համարվում:
Նատալիա Սարսադսկիխ և Լարիսա Պոպուգայեվա
Խորհրդային երկրաբաններ Նատալիա Սարսադսկիխը եւ Լարիսա Պոպուգայեվան հայտնի են հատկապես Յակուտիայում, քանի որ հենց նրանց է պարտական այս տարածաշրջանն իր հիմնական ներկայիս հարստության՝ ադամանդների համար: Գործընկերներուհիներ- ընկերուհիները՝ Սարսադսկիխն ու Պոպուգայեվան 1950թ., ըստ էության, արմատապես փոխեցին իրավիճակը համաշխարհային ադամանդագործության ոլորտում՝ առաջարկելով եւ պրակտիկորեն ապացուցելով կիմբերլիտային խողովակների՝ երկրի ընդերքում ալմազներ պարունակող հսկա կազմավորումների որոնման մեթոդը:
Նատալյա Սարսադսկիխն առաջարկել է որոնման ժամանակ կենտրոնանալ ալմաստները հաճախ ուղեկցող հանքանյութր՝ պիրոպի վրա, որի համար մեթոդը կոչվում էր Պիրոպային նկարահանում: 1954 թ. ամռանը Սարսադսկիխն առաջարկում է գնալ ստուգել իր գաղափարը Յակուտիայում , բայց քանի որ երկրաբանը վերջերս էր մայրացել, ուղարկում է իր տեղը իր գործընկերուհուն՝ Լարիսա Պոպուգայեվային (1923-1977): Որպես հետեւանք, հենց Պոպուգայեվան իր միակ ուղեկիցը Ֆյոդոր Բելիկովի հետ միասին 1954թ. գտավ ԽՍՀՄ-ում առաջին Կիմբերլիտային խողովակը՝ «Զարնիցա»-ն:
Երկրաբան- գործընկերների ճակատագիրը դժվարին էր: Արշավախմբից վերադառնալուց անմիջապես հետո Լարիսա Պոպուգայեվային սպառնալիքների եւ վիրավորանքների միջոցով ստիպեցին փոխել իր աշխատանքի տեղը, գործընկերները մեղադրեցին իրեն ուրիշի աշխատանքը յուրացնելու մեջ։ Ո’չ Սարսադսկիխը, ո’չ Պոպուգայեվան չընդգրկվեցին Լենինյան մրցանակի համար պարգեւատրման ցուցակում, որը 1957թ-ին արդյունաբերական ադամանդներ հայտնաբերելու համար տրվեց ուրիշներին։ Ի վերջո նրանք արժանի ճանաչում ստացան, բայց շատ ավելի ուշ:
Հեդի Լամար
Հեդի Լամարը (1913-2000) – վառ օրինակ է, թե ինչպես կարող է տաղանդավոր կանանց ճակատագիրը հանկարծ փոխվել՝ զարգացում ապրելով: Հեդվիգ Եվա Մարիա Քիսլերը սկսել է իր կարիերան որպես դերասանուհի Եվրոպայում խաղարկային ֆիլմից «Զմայլանք» 1933 թ., որտեղ նա ոչ միայն մերկ է հանդես եկել, այլեւ օրգազմ է պատկերել տեսախցիկի առջև, այսինքն թույլ է տվել իրեն այն ժամանակի համար աննախադեպ ազատություն: Փարիզում, նա հանդիպում է կինոընկերության MGM հիմնադիրներից մեկի հետ Լուի Մեյերին, ով նրան հորդորում է վերցնել Հեդի Լամար կեղծանունը:
Միացյալ Նահանգներում Լամարը շարունակում է իր աստեղային ուղին՝ հայտնվելով MGM-ի նկարահանած գրեթե 20 ֆիլմերում: Այնուամենայնիվ, « Եվրոպայի ամենագեղեցիկ կինը» նաեւ մաթեմատիկական շնորհ ուներ և իր հարեւան կոմպոզիտոր Ջորջ Անթելի հետ միասին Լամարը հորինել է հաղորդակցության մի համակարգ այսպես կոչված, «ցատկող հաճախականություններով”, որն ավելի լավ է պաշտպանված խափանումից: Լամարը եւ Անթեյլը ստացել են արտոնագիր իրենց «գաղտնի կապի համակարգի» համար միայն 1942 թ.:
Լամարը ինքն հույս ուներ, որ իր գյուտը Միացյալ Նահանգներին առավելություն կտա պատերազմի ժամանակ՝ դժվարացնելով ռադիո վերահսկվող տորպեդաների հայտնաբերումը: 29-ամյա կինը ցանկանում էր միանալ ազգային գյուտարարների խորհրդին, սակայն ի պատասխան բարեկիրթ ժպիտով առաջարկ է ստացել ՝ օգնելու նոր հայրենիքին պատերազմում՝ վարկային պարտատոմսեր գովազդելով :
Այսօր Լամարի եւ Անթյելլի գյուտը հիմք է հանդիսանում նոր տեխնոլոգիաների համար և լայնորեն օգտագործվում է բջջային հեռախոսների, Wi-Fi եւ GPS համար: Իսկ Լամարի պատմական հայրենիքը Ավստրիան Գերմանիայի եւ Շվեյցարիայի հետ միասին տոնում են ազգային հայտնագործողի օրը նոյեմբերի 9-ին՝ իր ծննդյան օրը:
Աղբյուրը՝ Nano News Net
Կարդացեք թեմայի շուրջ.
Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր. Փետրվարի 11
«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ
Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ
Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Դիտումների քանակը` 4412