Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիյևիչ. Բաքվից բռնագաղթած հայուհու պատմությունը

Ինչպես հայտնի է  այս տարի   գրականության բնագավառում  Նոբելյան մրցանակի է արժանացել բելառուս  գրող Սվետլանա ԱլեքսիևիչըՄրցանակը շնորհվել է «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար:

 

 

Ալեքսիևիչը հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ «Պատերազմի դեմքը կանացի չէ» ստեղծագորոծությունը, որը հիմնված է   Երկրորդ աշխարհամարտում մասնակցած հարյուրավոր կանանց հետ հարցազրույցների վրա: Նա առաջիններից մեկն էր, ով խոսեց պատերազմի մասին  կանանց միջոցով:  WomenNet.am –ը  մանրամասն անդրադարձել էր  այս գրքին՝ Պատերազմների «ոչ կանացի դեմքը»…  հոդվածում:

 

«Երբ կանայք խոսում են պատերազմի մասին, նրանք չունեն կամ գրեթե չունեն այն, ինչի մասին մենք սովոր եք կարդալ կամ լսել. թե ինչպես են մարդիկ հերոսաբար հաղթում, կամ պարտվում: Ինչ տեխնիկա է եղել, ինչպիսի գեներալներ: Կանանց պատմությունները ուրիշ են և ուրիշ բաների մասին: «Կնոջ» պատերազմն իր գույներն ունի, իր բույրերը, իր մեկնաբանությունը և զգացմունքների իր տարածքը: Իր բառերը…» – գրեց Սվետլանա Ալեքսիևիչը «Պատերազմի դեմքը կանացի չէ» իր  գրքում, որի միջոցով փորձեց   պատմել պատերազմի մեկ այլ՝ կանացի պատմությունը…

 

Նրա հաջորդ գիրքը՝  «Վերջին վկաները» հիմնված է պատերազմի միջով անցած երեխաների  պատմությունների վրա…  Նոբելյան մրցանակակիր  բելառուս գրողը հեղինակել է նաև «Ցինկե տղաներ» վեպը Աֆղանական պատերազմին մասնակցած  զինվորների մասին , «Չեռնոբիլյան աղոթք» գիրքը եւ բազմաթիվ այլ  ստեղծագործություններ, որոնցից շատերը  թարգմանվել են  աշխարհի ավելի քան քսան լեզուներով:

 

Ալեքսիևիչի «Պատերազմի դեմքը կանացի չէ» գիրքը հրապարակվեց 1985-ին: Ու հազիվ թե այն ժամանակ ինչ-որ մեկի մտքով անցներ, որ ընդամենը մի քանի տարի անց մեկ այլ սերունդ ևս կհայտնվի կրակի գծում, և մենք կնայենք մեկ այլ՝ արցախյան պատերազմի «ոչ կանացի դեմքին»… կցնցվենք Սումգայիթի , Բաքվի, Մարաղայի փախստականների պատմություններից, կհամակվենք մայրերի, կանանց ու երեխաների ցավով ու արցունքներով, կխոնարհվենք իրենց տունն ու երեխաներին զենքը ձեռքին պաշտպանած կանանց սխրանքի առջև, անուն առ անուն կհիշենք հերոսաբար ուրիշի կյանքեր փրկող բժիշկներին ու բուժքույրերին…

 

Եվ նորից Սվետլանա Ալեքսիեւիչը անդարադառնում է այդ  թեմային: Այս անգամ 2013-ին լույս տեսած « Սեկոնդ-հենդ ժամանակը» իր գրքում զետեղված  փախստական հայուհու պատմության միջոցով:   Դա Բաքվում բնակվող հայուհու և ադրբեջանցու սիրո պատմությունն է, որոնց  սերն ավելի ուժեղ գտնվեց, քան իրենց շրջապատող ատելությունը  և որոնք   հանդգնեցին  ամուսնանալ  90-ականների սկզբին Բաքվում տիրող դժոխքի պայամաններում:

 

 

Կարդացեք Սվետլանա Ալեքսիևիչի վեպից այդ հատվածը, որը  տպագրվել է «Նովոյե վրեմյա» թերթում.

 

Если бы вы знали, как страшно, когда ночью кто-то кричит…,

 

 О  Ромео и Джульетте… только звали их Маргарита и Абульфаз 

 

 

 

Դիտումների քանակը` 5995

Գլխավոր էջ