Նյու- Յորքյան դեֆիլե. Ցուցադրությանը մասնակցել են հաշմանդամի սայլակով մոդելները / վիդեո

 Նյու Յորքում փետրվարի 11-19-ը անցնող  նորաձևության շաբաթվա շրջանակներում  ցուցադրության են մասնակցել  հաշմանդամություն ունեցող մոդելներ, ովքեր  տեղաշարժվում են սայլակով :  Այս մասին են հայտնում մի շարք միջազգային, այդ թվում  ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով The Daily Mail-ին: 

 

Ցուցադրության կենտրոնում էին  սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ: Նրանք ներկայացրել են  իտալացի մի քանի դիզայների աշխատանքներ՝  զգեստներ և այլ հագուստներ: Ջեք Էյերսը, ով պատմության մեջ անդամահատված վերջույթով առաջին տղամարդ մոդելն է, հանդես է եկել ջինսե հագուստով, իսկ նրա իրանին եղել է ժամանակավոր մեծ դաջվածք: Աղբյուրը նշում է, որ նա կորցրել է ոտքը 16 տարեկանում ոսկրային հիվանդության պատճառով:

«Ես չգիտեի՝ ինչ սպասել շոուից: Ուղղակի ցանկանում էի ցույց տալ, որ  սահմանափակ ֆիզիկական կարողողությունները չպետք է ինչ-որ բանում զսպի մարդկանց»,- ասել է նա:

Մոդելներին տարամադրել էր Models of Diversity («Մոդելները բազմազանություն»), լոնդոնյան գործակալությունը, որը  առաջ է տանում   նորաձեւության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման գաղափարը:

Ցուցադրություն անցել է «Նորաձևությունը սիրում է ձեզ» խորագրի ներքո:   Շոուն հովանավորում  է Fondazione Vertical  իտալական բարեգործական հիմնադրամը, որը  աջակցում է   ողնաշարի հիվանդությունների բժշկական հետազոտությունների անցկացմանը:

Ավելի վաղ, նորաձեւության շաբաթվա շրաջանակներում  ցուցադրության է մասնակցել նաեւ Դաունի սինդրոմ ունեցող մոդել  Ջեմմի Բրայերը (Jamie Brewer):  Նա նաեւ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի աստղ է : Դերասանուհին հույս էր հայտնել,  որ նրա օրինակը կարող է ոգեւորել երիտասարդ աղջիկներին, ովքեր տառապում են այս հիվանդությամբ:

 

 

Դիտումների քանակը` 7134

Գլխավոր էջ