Ներառական կրթության մեծագույն բացերը. ուսուցիչների վերաբերմունքն ու պատրաստվածությունը

Երեկ Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում ներառական կրթության արդյունավետության հարցն էին քննարկում:  Բավականին ուշագրավ գնահատականներ հնչեցին, հատկապես  Երևանի թիվ 125 դպրոցում  վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ, որն, ըստ էության բացահայտեց  ներառական կրթության ոլորտում առկա հիմնական բացերը: Հիշեցնենք, որ ներառական կրթություն իրականացնող  թիվ 125 դպրոցի  տնօրենը հրաժարվեց  ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող 7 ամյա երեխային ՝ պատճառաբանելով, որ դպրոցի բազմամասնագիտական խումբը  անհրաժեշտ փորձառություն չունի  նրա հետ աշխատելու համար… 

 

«Այդ դպրոցի մասնագետների թիմը, մեղմ ասած, իր տեղում չէ »…

 

Քննարկման մասնակից  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար ՍուսաննաԹադևոսյանը այս դեպքի համատեքստում  երկու հիմնական խնդիր մատնանշեց, որոմք լուրջ խոչընդոտ են հանդիսանում ներառականության ճանապարհին: Առաջինը՝  դա  ընտանիքներում, հասարակության մեջ, դպրոցում առկա վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Եվ երկրորդը,  մասնագետների ոչ բավարար պատրաստվածությունը այդ երեխաների հետ աշխատելու համար:

 

«Մեծագույն խնդիր է  մնում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը  և այստեղ դեռ շատ անելիքներ կան՝ վերաբերմունքը փոխելու և կարծրատիպերը կոտրելու  համար:  Այս ճանապարհով անցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Մեծագույն խնդիր է նաև ուսուցիչների պատրաստվածությունը, նրանց մոտեցումներն ու վերաբերմունքը երեխայի կարողությունների և հնարավորությունների նկատմամբ, հատկապես հաշմանադամություն ունեցող երեխայի», – ասաց նա:

 

Ս.Թադևոսյանի խոսքով,  թիվ 125 դպրոցի միջադեպը,  եզակի դեպք չի: Այդ դեպքը բացահայտեց ,  որ  Մանկավարժական համալսարանում անհատի կարողությունը, նրա  հնարավորությունը տեսնելու փոխարեն զարգացնում են արատը տեսնելու ունակությունը:

 

«Այս դեպքը մարտահրավեր էր բոլոր դպրոցներին. երբ ընդունում են հատուկ մասնագետների, ապա նրանք պետք է լինեն իսկապես այդ երեխաների պաշտպանները»,- ասաց Թադևոսյանը՝ նշելով, որ միջադեպն ի հայտ բերեց այն հանգամանքը, որ 125 դպրոցի մասնագետների թիմը, մեղմ ասած, իր տեղում չէ և վերապատրաստման լուրջ կարիք է զգում:

 

«Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է»…

 

Կրթության և Գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն էլ ավելացրեց, որ ուզում է ավելի մեղմ արտահայտվել, քան տիկին Թադևոսյանը, բայց  համաձայն է՝ խնդիրն առաջացել  է մանկավարժական թիմի մտավախությունների պատճառով, որոնք և հիմք են հանդիսացել երեխայի նկատմամբ մերժողական վերաբերմունք ձևավորելու համար: Նրա խոսքով,  նախարարությունը այս հարցով մանրակրկիտ չի զբաղվել, քանի որ  իրենք դիմում չեն ստացել և  դեպքին ծանոթացել են մամուլից:
«Մեզ համար ինչն էր կարևոր այս պատմության մեջ, որ երեխան լինի դպրոցում: Եվ երբ մենք կապվեցինք ծնողի հետ, նա միանշանակորեն  ասաց, որ չի ուզում, որ իր երեխան այդ դպրոցը հաճախի, թեև ես կարծում եմ, որ որոշակի թյուրըմբռնում է տեղի ունեցել ծնողի և տնօրենի միջև»,- նշեց նա:

 

Նրա խոսքով,  այսօր ՀՀ-ում գործում է ներառական կրթություն իրականացնող 170 դպրոց և մինչև 2025 թվականը Հայաստանում պետք է ներառական կրթություն ներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում:

 

«ՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով, ոչ թե ուղղակի ընդունեն երեխային: Այսօր էլ պարտավոր են ընդունել երեխաներին, բայց պետք է կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին», –  հավելեց  Մուրադյանը, նշելով, որ  2005-ին ԱԺ-ն  ընդունեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որտեղ հստակ ներառական կրթության գաղափարախոսությունը ներառված էր:

 

«Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է, մարդկանց համատեղ ապրելու, աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն հարմարվետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձհատուկ պայամանների կարիք ունի թե չունի», – ասաց  պաշտոնյան:

 

«Ամենակարևորն է ՝ ստեղծել ներառական հասարակության  մինի-մոդել  դպրոցում»…

 

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. N 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանը  պատմեց, որ   2006-ից, երբ իրենց դպրոցը դարձավ ներառական, իրենք բազմաթիվ դժվարությունների առջև կանգնեցին, սակայն այժմ արհեստավարժ  և այդ գաղափարախոսությունը ընկալող թիմ ունեն:

 

«Ամենակարևորն է ՝ ստեղծել ներառական հասարակության  մինի-մոդել  դպրոցում, ու եթե դուք կարողանում եք  դա անել , ապա երեխաները՝  մեծանալով  այդ նորմերի և գաղափարախոսության մեջ,  դպրոցն    ավարտելուց  հետո  կյանք են տանում այդ  ամենը ՝ ստեղծելով  ներառական  հասարակություն: Խնդիրները երեխաների մեջ չեն, խնդիրները մեծերի, ծնողների և ուսուցիչների կարծրատիպերի մեջ են »,- կարծում է  Մովսեսյանը:

 

« Ներառական կրթության համակարգում    5 կարևոր խնդիր բացահայտեցինք»…

 

Հանրային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն և հետազոտող  Արևիկ Անափիոսյանի ներկայացմամբ ՝  իրենց կատարած հետազոտությունը ներառական կրթության համակարգում  բացահայտեց  5 կարևոր խնդիր, որոնք մտահոգության տեղիք են տալիս:

 

«Առաջինը ներառական կրթության գաղափարախոսությանն է վերաբերում և դրա ընկալմանը:  Երկրորդը համակարգի միասնականության խնդիրն  է: Երրորդը՝  որակն է, ներառումը պետք է անենք կրթության որակը չգցելու, այլ բարձրացնելու հաշվին: Չորրորդ խնդիրը վերաբերում է ուսուցիչների և բազմամասնագիտական թիմի պատրաստվածությանը: Հինգերորդ խնդիրն էլ՝   ֆինանսավորման մեխանիզմներն են»,- նշեց Անափիոսյանը:
«Մարզում հատկապես ուժեղ են  կարծրատիպերը»…

 

Քննարկման մեկ այլ մասնակցի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի ներառական կրթության սոցիալական մանկավարժ  Աստղիկ Գալստյանի կարծիքով, մարզերում ներառական կրթություն իրականացնելու համար  , առաջին հերթին,  մանկավարժների վերապատրաստման  խնդիրը պետք է լուծվի:

 

«Մեր դպրոցը 2012-ից է դարձել ներառական 12 աշակերտով, իսկ այժմ ունենք 40 աշակերտ: Դպրոցի մանկավարժները անցել են համապատասխան վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտում, բայց Բժշկահոգեբանական  մանկավարաժական գնահատման կենտրոնից մեզ դեռ չեն վերապատրաստել,  սպասում ենք, որ վերապատրաստեն: Մարզում հատկապես ուժեղ են  կարծրատիպերը, որոնք  շատ են խանգարում: Այս պահին ունենք ծնողներ, ովքեր հաշմանդամություն ունեցող երեխա ունեն, բայց մտածում են` ամոթ է  դուրս բերեն նրանց: Մտածում են, ո՞նց կլինի, որ համաքաղաքացիները տեսնեն, որ իրենք ունեն անվասայլակով երեխա: Բայց մեր մանկավարժները աշխատում են այդ ուղղությամբ, փորձում փոխել  մոտեցումները: Մեր միակ խնդիրը նաև այն է, որ ոչ մի ՀԿ-ի, ոչ մի կառույցի հետ չենք համագործակցում», – հավելեց Գալստյանը:

 

Քննարկման ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…

«Եթե մանկավարժը ցանկություն ունի աշխատել հաշմանդամություն ունեցող աշակերտի հետ, ապա նա գտնում է մեթոդը»…

Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»

Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան

Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար

«Այստեղ բոլորը հավասար են»…

«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է

«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

«Երազում եմ նախագահ դառնալ…»

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Կարող ենք միասին/ սոցիալական տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 10368

Գլխավոր էջ