ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. «Չկան կանայք, չկա խաղաղություն»
Աֆղանցի կանայք բողոքում են. «Խոսե’ք ինձ հետ, ոչ իմ մասին»
Միացյալ Թագավորությունում սեպտեմբերի 4-5-ը կայացած ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի նախօրեին 40 սևազգեստ տղամարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝ շրջապատելով վառ գունավոր հագուստով մի աֆղանցի կնոջ, ում ձեռքի ցուցանակի վրա կարելի էր կարդալ. «Խոսե’ք ինձ հետ, ոչ իմ մասին»:
Ցույցի նպատակն էր ուշադրություն հրավիրել կանանց և տղամարդկանց հարաբերակցությանը խաղաղության և գլոբալ անվտանգության առանցքային բանակցություններում: Կազմակերպիչները ՝ «Չկան կանայք, չկա խաղաղություն» քարոզարշավի անդամ կազմակերպություններն էին, որոնց թվում են. .ActionAid, Amnesty International UK, Oxfam GB, Womankind Worldwide and Women for Women International հայտնի կազմակերպությունները: Նրանք ղեկավաում են « Գենդերային գործողությաններ հանուն խաղաղության և անվտանգության» ցանցը, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանության եւ կանանց առաջխաղացման հարցերով:
Քարոզարշավի մասնակիցները համարում են աննդունելի, որ վերջին երեք տասնամյակներում կանայք այդքան փոքր թիվ են կազմում գլոբալ խաղաղ բանակցություններում: Առանց բնակչության 50%-ի նշանակալի մասնակցության խաղաղության և անվտանգության համաձայնագրերը չեն կարող լինել հնարավորինս կայուն և արդյունավետ, կարծում, են արշավի կազմակերպիչները:
Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայում կայացած ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի օրակարգում Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի մասին հարցն էր: Մի հարց, որը չափազանց կարեւոր է Աֆղանստանի միլիոնավոր կանանց համար: Սակայն այդ հարցի քննարկման ժամանակ կանանց ձայները կրկին բացակա են լինելու, – փաստում են քարոզարշավի մասնակիցները: Առայժմ նույնիսկ պարզ չէ, արդյոք որևէ բարձրաստիճան կին ներկա կլինի այդ քննարկմանը: Մեծ Բրիտանիայի նախարարական պատվիրակությունը ամբողջովին բաղկացած է տղամարդկանցից:
Քարոզարշավի մասնակիցները, այդ թվում աֆղան կին ակտիվիստները, կոչ էին անում Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետությունների կառավարություններին հավաստիացնել, որ Աֆղանստանի զարգացող անվտանգության կառույցներում կանանց դերի քննարկումը օրակարգում է՝ հատուկ նպատակ ունենալով բարձրացնել կանանց թիվը և մասնակցությունը Աֆղանստանի Ազգային անվտանգության ուժերի բոլոր մակարդակներում:
«ՆԱՏՕ»-ն պետք է լսի կանանց ձայնը, աֆղանցի կանայք պետք է լինեն սեղանի շուրջ, այնքան ընդունակ կանայք կան, ովքեր պատրաստ են երկրի ապագան ձևավորրող կարևոր որոշումներ ընդունել, մենք չենք ուզում, որ այս հարցերը որոշվեն մեր ետևում՝ փակ դռներից այն կողմ: Ինչպե՞ս կարող են տանը մեզ լուրջ ընդունել, եթե մենք մարգինալացվում ենք հենց այն տեղերում, որտեղ պետք է առաջնահերթ լինենք», – ասում է Սամիրա Համիդին Աֆղան կանանց ցանցից :
Քարոզարշավի մասնակիցները կարծում են, որ գագաթաժողովում կանանց բացակայության պատճառով որոշ դրական ջանքեր տապալվում են: Հունիսին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցավ Հակամարտության մեջ սեռական բռնությանը վերջ դնելու բարձրակարգ գագաթնաժողովը, որը նախագահեցին այդ ժամանակ արտաքին գործերի քարտուղար Վիլյամ Հագը և դերասանուհի Անջելինա Ջոլին: Դրանից հետո ՆԱՏՕ-ի արտաքին նախարարները պայմանավորվեցին մշակել խաղաղության և անվտանգության հարցում կանանց դերի բարելավման գործողությունների ծրագիր: Հնչեցին հայտարարություններ, թե ինչքան կարևոր է քննարկել կանանց անվտանգության հարցը գլոբալ գագաթնաժողովներում և թե որքան կենսական են կանանց ներդրումները այդ քննարկումներում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը առաջին հնարավորությունն է իրականացնելու այդ պարտավորությունները, բայց քարոզարշավի մասնակիցներն ասում են, որ այդ խոստումները դրժել են:
Աֆղան կանանց ցանցի գործադիր տնօրեն Հասինա Սաֆին ասաց.
«Ոչ ոք այդքան խորապես չի տեսնում Աֆղանստանի մարտահրավերները, որքան հենց կանայք: Աֆղան կանանց ցանցը վերջերս հարցաքննեց հարյուրավոր կանանց, ովքեր այնքան ասելիք ունեին ազգային անվտանգության ուժերի դերի և անվտանգության մասին: Եթե դուք հարցնեք նրանց, աֆղան կանայք կպատմեն, թե ինչպես է բռնությունն ազդում իրենց կյանքի վրա բոլոր բնագավառներում, բայց նրանք նաև ունեն այս ամենի հաղթահարման լուծումները: Նրանց մեսիջը հետևյալն է. ՆԱՏՕ-ն պետք է խոսի ինձ հետ, ոչ իմ մասին»:
Աղբյուրը՝ Amnesty International UK
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Դիտումների քանակը` 3187