Նախնական տվյալներով Երևանի ավագանու կազմում` կանայք 20 տոկոս են
Մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով Երևանի ավագանի են անցնում Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Բարև Երևան» դաշինքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացվել են նախնական տվյալները բոլոր 464 տեղամասերից։ Ըստ այդմ` նվազագույն անհրաժեշտ շեմը հաղթահարած ՀՀԿ–ն ստացել է 55.89% ձայն, ԲՀԿ–ն՝ 23.07% ձայն և «Բարև Երևան դաշինքը՝ 8.48%:
Մյուս 4 կուսակցությունները չեն հավաքել անհրաժեշտ 6% ձայները, հետևաբար նրանց բաժին հասած 12.56% ձայները ևս կբաշխվեն ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի միջև։
Արդյունքում ձայների վերջնական բաշխումը կունենա հետևյալ տեսքը՝ ՀՀԿ՝ 62.91, ԲՀԿ՝ 25.97 և «Բարև Երևան» դաշինք՝ 11.12%:
Ավագանու անդամների քանակը, նախնական տվյալներով, կունենա հետևյալ բաշխումը. ՀՀԿ՝ 41 անդամ, ԲՀԿ՝ 17 անդամ և «Բարև Երևան» դաշինք՝ 7 անդամ։
Ըստ այդմ, նախնական հաշվարկով ավագանու կազմում ընդգրկված 65 անդամից 13-ը կանայք են: Նրանցից 8-ը ՀՀԿ ցուցակով են անցել , 4-ը – ԲՀԿ-ի և մեկը «Բարև Երևան»-ի ցուցակով: Ընդհանուր առմամբ, կանայք նորընտիր ավագանիում 20 տոկոս են կազմում, ինչը համապատասխանում է Ընտրական օրենսգրքով ամրագրված գենդերային քվոտային:
Կարդացեք նաև մեր կայքում.
Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք
Կանայք նախընտրական ցուցակներում
Դիտումների քանակը` 3589