Նախարարության օրինագիծը հավանության արժանացավ, իսկ Նաիրա Զոհրաբյանինը` մերժվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ վերջերս ընդունված և բուռն քննարկումների և տարընթերցումների տեղիք տված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ  օրենքում  փոփոխություն  կատարելու մա­­­սին» ՀՀ օրեն­քի  նա­­խագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի  ՀՀ  Ազ­գային ժողով:

 

 

Կառավարությունն առաջարկում է «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով: Ինչպես նաև,  հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկե­ղեցու մտահոգությունը Օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև այն, որ այս հասկացությունները օպերատիվ կարգավորում չեն ենթադրում և դրան­ցից բխող նորմեր օրենքում չկան, սույն նախագծով առաջարկվում է Օրենքից հանել այն հասկացությունները, որոնք հնարավոր տարընկալման առիթ կարող են հանդիսանալ:

 

Կառավարության նիստից հետո կայացած ասուլիսում ՀՀ ասշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ  օրեն­քի  նա­­խագծին և նշեց, որ այն  ընդունվել է միջազգային հիմնական փաստաթղթի` «Կանանց նկատմամբ խտրա­կանու­թյան բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի (ընդունվել է 1993թ.), հիման վրա: Ըստ այդմ,  պե­տությունը ստանձնել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերա­բեր­յալ պարտավորություններ:

«Այս օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով այլ երկրնեում գործող նմանատիպ օրենքների դրույթները : Մենք ուսումնասիրել ենք այդ թվում Ռուսաստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Ուսկրաինայի, ԱՊՀ մյուս երկրների օրենքները : Այս երկրների բոլոր այդ օրենքները  նմանատիպ եզրույթներով օրենքներ են : Սակայն հաշվի առնելով այն քննարկումները, որոնք տեղի ունեցան  հասկացության հետ կապված, որոշվեց դրանք հանել օրենքից : Ավելին, այդ հասկացությունը հետագա տեքստում , կիրառական նշանակություն չուներ»,-ասաց նախարարը:

 

 

Նշենք նաև, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել  նաև ՀՀ կառավարության եզրակացությունը  Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհ­րաբ­­յանի՝ օրենս­դրա­­կան նախա­ձեռ­նու­թյան կարգով ներկայացրած «Կանաց և տղա­մարդ­կանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մա­­­սին» օրենքի նախագծի վերաբեր­յալ:

 

Ըստ այդմ, կառավարությունը կիսում է նախագծի հեղինակի մտահո­գու­թյունը գործող օրենքով սահմանված եզրույթի տարընթերցումների վերաբերյալ և համամիտ է դրա հստակեցման նպատակադրմանը: Սակայն ներկայացված օրենքի նախագիծն ամբող­ջա­կան չի լուծում օրենքի շուրջ հանրային արձա­գանք­նե­րում հնչած խնդիրները ու չի փարատում կասկածները:

 

 

 

Անդրադառնալով  Նաիրա Զոհ­րաբ­­յանի  այն դիտարկմանը, թե իբր օրինագծի հան­րա­յին և խորհրդարանական քննարկումների, ինչպես նաև նախագծի նախնական տարբե­րա­կում «գենդեր, գենդերային» հասկացության նման ձևակերպում օգտագործված չի եղել», նշվեց, որ  նախագիծը  ԱԺ քննարկմանն է ներկայացվել ՀՀ վարչապետի գրությամբ, ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության և նախագծի քննարկման ողջ ընթացքում «գենդեր, գենդերային» հասկացության սահմանումը որևէ փոփոխության չի ենթարկվել:

 

 

 

Եվ այսպես, խնդրին առավել համապարփակ լուծում տալու նպատակով Հա­յաս­տա­նի Հան­րա­պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես մշակել է «Կանանց և տղա­մարդ­կանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապա­հով­ման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մա­­­սին» ՀՀ օրենքի նախագիծ, որն արդեն իսկ  արժանացել է կառավարության հավա­նու­թյանը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է իրացնել օրենքի վերաբերյալ ստացված առաջարկությունները, անդրա­դառնալ արձանագրված բոլոր խնդիրներին՝ բացառելով տարընթերցումներն ու տարամ­եկ­նա­բա­նությունները:

 

 

Նշենք, որ 30-ից ավելի  հասարակական կազմակերպություններ արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որով անհամաձայնություն են հայտնում  կառավարութայն կողմից շուտափույթ արված փոփոխության հետ եւ  պահանջում  օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում:

 

 

Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.

 

«2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ: Հաշվի առնելով վերը շարադրվածը

 

Ա.Հակոբյան

 

 

Կարդացեք  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

 

Կառավարությունը հանում է «գենդերային հավասարության մասին» օրենքի վիճահարույց դրույթը

 

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

«Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

Դիտումների քանակը` 4809

Գլխավոր էջ