Նաիրա Մարտիրոսյան. «Հասկացա, որ իմ փորձով կարող եմ ավելի օգտակար լինեմ ժողովրդին»

Կոմունիստական կուսակցության վարկանիշային ցուցակով Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում  առաջադրված Նաիրա Մարտիրոսյանը համոզված է՝ ընտրողները ձայնը տալուն են իրեն, քանի որ 16 տարի աշխատել է Հրազդան քաղաքում:

 

«Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին տնօրենը կարծում է, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքական ուժերը, ինչքան շատ ուժեր լինեն, այնքան լավ: «Այդ ուժերի ներկայացուցիչները ,որ  պատգամավոր են ընտրվել, ինչո՞ւ չեն գալիս ԱԺ, եթե շատ մտահոգված են երկրի համար, ինչո՞ւ չեն գալիս նիստերին մասնակցում: ԱԺ-ում նույն աշխատանքն է, ինչպես ամեն տեղ, ես չեմ պատկերացնում մի օր, որ չգնամ աշխատանքի: Դա այդ մարդկանց աշխատանքն է: Եթե չեն գալիս ԱԺ, ապա հարց է առաջանում, ինչո՞վ են զբաղված և ինչո՞ւ են ընտրվել պատգամավոր: Նրանց հետաքրքիր չեն այն հարցերը, որ քննարկվում են ԱԺ-ում, այդ մարդիկ մտահոգված չեն մեր երկրի, մեր ժողովրդի խնդիրներով»,- հարց է տալիս   Նաիրա Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ Կոմկուսը անպայման պետք է հաղթի և իր տեղը  գրավի  ազգային ժողովում և մեր երկրի զարգացման գործընթացներում:

 

 Իսկ ինչու որոշեց Նաիրա Մարտիրոսյանը մուտք գործել քաղաքականություն: Այս հարցին  ի պատասխան ասում է,որ երկար ժամանակ աշխատել է արդյունաբերական ոլորտում, ու հիմա հասկացել է,որ կյանքի երկրորդ էտապում պետք է զբաղվի քաղաքականությամբ,քանի որ շատ բան ունի փոխանցելու հենց այդ դաշտին:

 

«Ունենալով ղեկավարման փորձ, անցնելով այդ դժվար ճանապարահը հասկացա, որ ես այժմ իմ փորձով կարող եմ ավելի օգտակար լինեմ իմ ժողովրդին: Մասնավորապես արդյունաբերական ոլորտում ունեցած գիտելիքներս կարող եմ փոխանցել արդեն օրենքի տեսքով՝նույն արդյունաբերական ոլորտում ներկայացնելով զարգացման ծրագրեր»,-ասում է տիկին Մարտիրոսյանը:

 

Զրուցակիցս ասում է,որ կարող է մի շարք խնդիրներ նշել,որոնք անհապաղ լուծման կարիք ունեն,բայց առանձնացնում է աշխատեղերի ստեղծումը, «Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, ու ստեղծվեն աշխատատեղեր,մասնավորապես բանվորական մասնագիտությունների առումով: Մեր երկրում բուժումը պետք է լինի անվճար,քանի որ մարդիկ այսօր գումար չունեն դեղ առնելու համար անգամ:Իսկ եթե մենք չմտածենք ազգի առողջ լինլու մասին, ո՞նց կառուցենք մեր երկիրը: Ուսումը պետք է լինի անվճար,քանի որ մենք ունենք հրաշալի երիտասադներ, ովքեր ուզում են սովորել,բայց գումար չունենալու պատճառով մնում են ստվերում»:

 

Նաիրա Մարտիրոսյանը նաև ցանկանում է քաղաքական դաշտում նոր խոսք բերել ,ու համամիտ է այն մտքի հետ,որ մեր երկրում կանանց ներուժը այդքան էլ չի օգտագործվում: «Երբ ես ղեկավարոմ էի «Ավտոդողերի» ու «Ցեմենտի» գործարանները ու երբ գնում էի արտերկիր գործնական հանդիպման՝ միշտ զարմանում էին,մարդիկ ասելով.» Ի՞նչպես Հայաստանում կանայք կարող են նման ոլորտ ղեկավարել», – հիշում է նա:

 

 Նրա կարծիքով,   կանայք կազմակերչական տեսանկյունից առավել կազմակերպված են ու ընդունակ: «Շատ հարցերում կանայք կարող են բալանսը պահել ու լինել նրբանկատ,իսկ տղամարդիկ ավելի կտրուկ են,ագրեսիվ են: Կանայք ավելի մեղմ են ու հարցերի լուծումը լինում է առավել քան դիվանագիտորեն»,-ասում է Մարտիրոսյանը,հավաստիացնելով որ պատրաստ է ԱԺ –ում պաշտպանել կանանց շահերը. «Ինձ համար անընդունել է այն արտահայտությունը,որ ասում են քաղաքականությունը կնոջ գործը չէ,հակառակը կնոջ գործն է ,քանի որ կանայք նոր խոսք ու մշակույթ են բերում քաղաքականություն»,-եզրափակում է մեր զրույցը Նաիրա Մարտիրոսյանը:

 

Արմինե Գևորգյան

Դիտումների քանակը` 2992

Գլխավոր էջ