Նաիրա Զոհրաբյան. «Որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ՝ այնքան այն ավելի մարդակենտրոն կլինի»

Վերջերս  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց  հարցվածների մեծ մասը հանրային ճանաչում ու վստահություն վայելող քաղաքական գործիչների շարքում նշել էր   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անունը:  Նշենք, որ գալիք ընտրություններում Նաիրա Զոհրաբյանը ընդգրկված է Ծառուկյան» դաշինքի համապետական  ցուցակի 3-րդ հորիզոկանում:

 

Մեր զրույցը նրա հետ  սկսվեց հենց վերընշված հարցման արդյունքներից, որոնց  կապակցությամբ  Նաիրա Զոհրաբյանի նշեց, որ իր համար  հատկապես հաճելի ու կարևոր  էր  հանրության կողմից  վստահության պահը:

 
-Ես այն քիչ քաղաքական գործիչներից եմ, որ գրեթե ամեն օր սիրում եմ քայլել, դա ինձ համար մեդիտացիայի նման մի բան է,  ու այդ ընթացքում զրուցում եմ մարդկանց հետո: Նրանց վերաբերմունքից էլ հասկանում եմ, որ ինձ վստահում են:

 
Պատմեց նաև ,   որ մի քանի օր առաջ ներկա է եղել Արտավազդ Փելեշյանի երեկոյին, որտեղ հավաքված են եղել քաղաքականություն հետ կապ չունեցող մարդիկ ու, նրա բնորոշմամբ,  այնպիսի մտավորականեր, որոնց պարզապես հնարավոր չէ գնել ու դարձնել պալատական սազանդարներ. 

 
– Նրանք համաշխարհային մեծություններ են ու իրենց գնահատականը ինձ համար այլ կարգի պարտավորեցնող էր:  Դրա հետ մեկտեղ նախօրեին Վարդենիսից ինձ զանգահարել էր մի պապիկ ու ասել, որ եթե ես լինեմ Վարդենիսում ու իրենց տուն չայցելեմ, ապա շատ կվիրավորվի: Այդ զանգը ինձ համար նույնքան արժեքավոր էր, որքան նույն Արտավազդ Փելեշյանի ջերմ խոսքն ու գնահատականը:

 
Մեր  դիտարկմանը,  որ , կարծես թե,  հայ հասարակությունը փոխում է իր ընկալումները կին քաղաքական գործիչների հանդեպ, արձագանքեց.

 

– Իրականում ես շատ գնահատում եմ այն կանանց, որ այսօր ու վաղը աշխատելու են մեր խորհրդարանում: Սակայն ես կուզենայի առաձնացնել Զարուհի Փոստանջյանին. Ճիշտ է մենք Զարուհու հետ շատ հարցերի շուրջ ունեցել ենք բուռն տարաձայնություններ, բայց հարգում եմ գործչի իր տեսակը՝ սկզբունքային ու անզիջում, ով  երբեք ոչ մի բանի,անգամ հանուն մանդատի իր սկզբուքներին չդավաճանեց: Կարծում եմ ,որ հենց Զարուհի Փոստանջյանի տեսակի պատճառով էլ հանրային մտածելակերպում մեծ բեկում մտցվեց կին քաղաքական գործիչների մասին: Իհարկե դժվարություններ կան ու կլինեն: Տղամարդիկ շատ ավելի հանդուրժող են կանանց հանդեպ, քան կինը կնոջ:

 

Ես հիշում եմ ժամանակին Հայաստանում սոցհարցում էր անցկացվել  և  «Դուք կուզեք ունենալ կին նախագահ,կամ վարչապետ» հարցին  տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել էր այո, իսկ կանանց գերակշիռ մասը պատասխանել էր ոչ: Ես այստեղ ուզում եմ հիշել Մարգարետ Թեթչերի հայտնի խոսքը. «Աշխարհում կորչում է շատ կարևոր մի ռեսուրս, դա կնոջ ռեսուրսն է»:  Մեր պետությունն էլ  կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում: Հասարակական սեկտորում,  լրագրողական դաշտում  ունենք սկզբունքային, պատրաստված կանայք: Բարեբախտաբար որոշ  տաբուներ  այսօր կոտրվում են,  և  հասարակությունն այլև ս չի մտածում, որ  քաղաքական կարիերայի  մեջ հաջողում են միայն  անձնական կյանքում տապալված,ընտանիք չունեցող կանայք, ովքեր միակ փրկությունը գտնում են քաղաքականության մեջ: Բազմաթիվ օրինակներ ապացուցում են, որ  դա ամենև ին էլ այդպես չէ: Կարծում եմ, հակառակը, եթե կինը անձնական կյանքում երջանիկ չէ, եթե կինը սիրված ու հարգված կին չէ՝ իր ամուսնու, ծնողների,   երեխաների կամ շրջապատի կողմից,  նրան ավելի դժվար է  կայանալ քաղաքականության մեջ:

 
Բոլոր դեպքերում,  որքան մեր խորհրդարանում ունենանք շատ ավելի մեծ թվով կանայք, այդքան ավելի շատ  մեր ընդունված օրենքները  միտված կլինեն  մեր ընտանիքններին ,  մեր երեխաներին , պետության  սոցիալական բազայի ամրապնդմանը:  21-րդ դարը ոչ թե բիրտ, այլ փափուկ ուժի դար է, որի առանցքը կին քաղաքական գործիչները պետք է լինեն: Եվ որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ՝ այնքան այն  ավելի մարդակենտրոն կլինի:

 

Զրուցեց Արմինե Գևորգյանը

Դիտումների քանակը` 2994

Գլխավոր էջ