Նաիրա Աբրահամյան. «Պետք է  սովորե՞նք  օրենքը  հարգել, թե՞  ոչ»

 «COVID-19 համավարակի ազդեցության շղթան Շիրակի  մարզի Ամասիայի  տարածաշրջանի Գառնառիճ համայնք չի  հասել, թեև Մոսկվայից մի  բնակիչ է  եկել,  ով  ինքնամեկուսացված է: Ներկայումս  մեր  մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից»,- WomenNet.am-ի  հետ  զրույցում ասում է Արփի խոշորացված համայնքի ավագանու անդամ, նույն համայնքի կազմում  գտնվող Գառնարիճ գյուղի  միջնակարգ  դպրոցի  տնօրեն Նաիրա Աբրահամյանը:

 

 

Գառնարիճը գտնվում է հանրապետության հյու­սի­սի ա­մե­նա­հե­ռա­վոր կե­տում՝ Վրաս­տա­նի, Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի խաչ­մե­րու­կում: 2016 թվա­կա­նին Գառ­նա­ռի­ճը որ­պես բնա­կա­վայր Ալ­վար, Աղ­վո­րիկ, Ար­դե­նիս, Զա­րի­շատ, Զո­րա­կերտ, Ծաղ­կուտ և Շա­ղիկ հա­մայ­նք­նե­րի հետ նե­րառ­վեց Ար­փի հա­մայն­քի փն­ջում:

 

 

Գյուղն ու­նի 45 տն­տե­սու­թյուն, 263 բնա­կիչ, որոնք զբաղվում են  հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի  երկ­հար­կա­նի դպ­րոցն ու­նի 37 ա­շա­կերտ, դպ­րո­ցի շեն­քում տե­ղա­կայ­ված նա­խակր­թա­րան հա­ճա­խում է 7 ե­րե­խա, որոնցից  4-ն այս  տարի կհաճախի 1-ին դասարան:

 

 

Նաիրա Աբրահամյանի  խոսքով հա­մայ­նք­նե­րի խո­շո­րա­ցու­մից հե­տո Գառ­նա­ռի­ճում շատ բան չի փոխ­վել: Գառ­նա­ռի­ճի ու հարևան գյու­ղե­րի միջև ավ­տո­բուս չի աշ­խա­տում, թեև այս  հարցը նա բազմիցս  բարձրաձայնել է ավագանու նիստերի ժամանակ, սակայն  խնդիրն այդպես էլ  չի լուծվել:

 

 

-Գյու­ղից եթե մե­կն իր ավտոմեքենայով գնում է քա­ղաք կամ հարևան գյուղ, ում որ պետք է հե­տը գնում է: Պատասխանատուները  հավաստիացնում են, թե բնակ­չու­թյու­նը քիչ է, ավ­տո­բու­սի ծախ­սը՝ շատ: Տա­րի­ներ շա­րու­նակ տրանս­պորտ չի ե­ղել, ար­դեն սո­վոր ենք: Մեկ-մեկ էլ տաք­սի­նե­րից ենք օգտ­վում: Թեև սահ­մա­նա­մերձ գյուղ է, բայց մար­դիկ գա­լիս են ապ­րե­լու, ո­րով­հետև սի­րուն ու հյու­րըն­կալ գյուղ է, մար­դիկ էլ աշ­խա­տա­սեր են ու պատվախնդիր,-ասում է Նաիրա Աբրահամյանը:

 

 

Լինելով ավագանու միակ  կին անդամը Նաիրան իր գործունեությամբ  նպաստել է  համայնքի զարգացմանը: Նրա  համոզմամբ համայնքի ղեկավարը  պետք է որ համագործակցի  դպրոցի  հետ, քանի որ  դպրոցը  միակ  կրթօջախն է, որը նպաստում է երեխաների  դաստիարակությանն  ու  կրթությանը,  հատկապես, որ գյուղում  մշակութային  այլ կենտրոն չկա: Դպրոցի  տանիքի  վերանորոգման հարցը մշտապես եղել է Նաիրայի ուշադրության  կենտրոնում,  բազմիցս  դիմել է  մարզպետարան, խնդիրն անգամ 2015 թվականին մարզի հրատապ ծրագրերում  ընդգրկվելուց  հետո էլ  լուծում  չի ստացել, համայնքապետարանն էլ չի օգնել, որից  հետո  Նաիրան հարկադրված  սեփական  տան  տանիքի ասբեստե  ծածկի  կտորներով  դպրոցի աշխատակիցների հետ  վերանորոգել է  տանիքը:

 

 

Նա  մեկ այլ երազանք էլ  ունի,  ցանկանում է գյուղում զարգացնել զբոսաշրջությունը,  պատրաստ է  գրկաբաց  ընդունել ցանկացած  մեկին, ում  մտքով  կանցնի գնալ Գառնառիճ: Իսկ որպես ավագանու անդամ,  ցանկանում է, որ համայնքի զարգացման գործում  ընդգրկվեն  մեծ  թվով  կանայք, քանի որ  ճիշտ որոշուներ  կայացնողները  նրանք են. «Տղամարդիկ  ընտրվելիս տեր-վռազն են,  բայց երբ  գալիս է աշխատելու պահը,  մեջտեղ  չեն  գալիս»:

 

 

-Կարծում եմ, առհասարակ ընտրություններում  մշակույթի փոփոխություն է  պետք, անհրաժեշտ է կրթական ցենզ սահմանել: Պատահական  մարդիկ  չպետք է դնեն  իրենց թեկնածությունը, ծանոթ-բարեկամով ընտրվելը պետք է վերանա…  Ավագանու  կազմում  միակ  կինն եմ,  իմ  գործի  տերն եմ, արդար եմ ու պահանջկոտ, ինչը շատերին դուր չի  գալիս: Անցյալ  տարի  ավագանու նիստերից  մեկի ժամանակ դիմեցի ավագանուն, որ  հաշվետվություն  տան, թե  ինչի՞ վրա են  ծախսել  համայանքի  բյուջեն, ես  իմ  խղճի առաջ  պատասխան եմ  տալու,  ուզում եմ  իմանալ, թե  ինչի  վրա է  ծախսվում  համայնքի  բյուջեն, սակայն  ապարդյուն, պատասխան  չստացա: Ավագանու  նիստերը  ձևական  բնույթ են  կրում,  միշտ պայքարել եմ, ցանկացել եմ ,որ գործ արվի, բայց  իմ առաջարկները միտումնավոր չեն  ընդունում, հավանության  չեն արժանացնում,  մինչդեռ ընտրության  ժամանակ  ստացել եմ ամենաշատ քվեները,  գլուխ  չեմ  գովում,  մարդիկ  ճանաչում են  ինձ,  տեսնում են  իմ աշխատանքը:  Տպավորություն է, որ  պահանջատեր ավագանու անդամ ոչ մեկին հարկավոր չէ,  դրա համար էլ թե մեր, թե շրջակա  գյուղերում  կանայք խուսափում են  առաջադրվել: Կանանց  ձայնն ու դերն անտեսվում է , մինչդեռ նրանք  մեծ ներուժ ունեն գյուղի զարգացման  համար…., – ասում է Նաիրա Աբրահամյանը:

 

 

Համավարակի և արտակարգ դրության պայմաններում  նա փորձում է  օգտակար լինել ինչպես  հարազատ  գյուղին, այնպես էլ Ամասիայի  տարածաշրջանի բժիշկներին, բնակիչներին: Գյու­ղում գոր­ծող «Ար­մատ» հա­մա­կար­գչա­յին ծրագ­րա­վոր­ման լա­բո­րա­տո­րիա­յի ղե­կա­վար, Գառ­նա­ռի­ճի և հա­րևան Ա­րեգ­նա­դեմ հա­մայն­քի դպ­րոց­նե­րում ա­շա­կերտ­նե­րին հա­մա­կարգ­չա­յին լե­զուն դա­սա­վան­դող, ՏՏ ո­լոր­տի մաս­նա­գետ Էդ­գա­ր Ամիրյանի  հետ նախաձեռնել են համավարակի դեմ  պաշտպանիչ վահանակների արտադրություն և անվճար  տրամադրում են դրանք   ցանկացողներին:  Դիմավահանակներով  ապահովել են Ախուրյանի Մոր  և Մանկան  կենտրոնի  բուժաշխատողներին, դիմակներ են  բաժանում համայնքի  բնակիչներին:

 

 

Նաիրայի  խոսքով համավարակի  ընթացքում  Գառնարիճում համայնքապետարանի կողմից որևէ  հատուկ միջոցառում  չի  իրականացվում: Բնակիչներն ինչպես  նախկինում, այս  օրերին էլ աշխատում են  չաղտոտել  բակերն ու փողոցները, հարկ եղած դեպքում կուտակված աղբն այրում են  գյուղից դուրս գտնվող տարածքում: Բնակչության  զգալի մասը  տարեցներ են, ովքեր գրեթե  փողոց  դուրս չեն  գալիս, գյուղի  խանութում, ուր առանց դիմակի չեն  մտնում, տեղադրված են նաև  ախտահանման  միջոցներ:

 

 

-Երբ հայտարարվեց արտակարգ դրություն,  մարդիկ թերահավատորեն էին  վերաբերվում իրավիճակին: Նրանց  համոզմամբ դրանք  կեղծ  լուրեր են, որ  նպատակ ունեն  չիպավորել  մարդկանց,  ինչպես այդ  մասին  խոսում էին  տարիներ առաջ: Բայց երբ  հեռավոր ծանոթ- բարեկամների շրջանում եղան  վարակակիրներ, երբ  հարևան գյուղերում եղան վարակման  դեպքեր,  սկսեցին  հավատալ ու զգուշանալ: Գյուղում  հարսանիքներ  չեն  լինում, իսկ թաղմանը  մասնակցում են քիչ թվով ու  շատ զգուշավոր են: Բնակիչները  տեղեկացված են համավարակի  մասին,  լրացուցիչ տեղեկացնելու հարկ չկա: Եվ  հետո  ամեն  մեկն  իր հողամասում գլուխը  կախ աշխատում է, դուրս  գալու ժամանակ էլ  չունի: Միմյանց  հետ  շփման  բացակայությունը  կանխում է  վարակի  տարածումը, այ թե  ինչու մեր գյուղում  վարակակիր  չկա: Եվ հետո  երեխաներին  շատ  դուրս չենք թողնում, որ իրար  հետ չշփվեն,  բայց, դե,  գյուղի երեխուն  շատ դժվար է  տանը  պահել,-ասում է Նաիրան:

 

 

Ինչ վերաբերում է  գյուղի երիտասարդներին, ապա նրանց  մեծ մասը դրսում են, արտագնա աշխատանքի մեկնածները չեն  վերադարձել, իսկ  ովքեր էլ  գյուղում են, հանուն մեծահասակ  տարեցների, բարեխղճորեն ենթարկվում են ՀՀ պարետի որոշումներին:

 

 

-Հանուն մեզ,  մեր երեխաների ու տարեցների պետք է  ենթարկվենք  օրենքին, ինչի նման  դժվարություններ ենք  հաղթահարե՞լ…  Պետք է  սովորե՞նք  օրենքը  հարգել, թե՞  ոչ, – ասում է Նաիրա Աբրահամյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1930

Գլխավոր էջ