Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է

Այս երկու խորագրերի ներքո նոյեմբերի 3-5-ը Ժնևում  կայացած  ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը   ընդունեց  հռչակագիր, որով ամփոփեց  Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE)   տարածաշրջանի   56 երկներում, այդ թվում  Հայաստանում: 

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք    ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ՝ ամփոփելով անցած 20 տարվա կտրվածքով  Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման հիմնական ձեռքբերումներն ու նոր մարտահրավերները   ընդունեց   նաեւ հանձնարարականներ  10 հիմնական  խնդրահարույց ուղղություններով: Դրանք   ներկայացվեցին  Պեկին+20-ի քննարկմանը  նվիրված  նոյեմբերի 6-7 –ը ժնևում անցկացված կառավարական պատվիրակությունների  հավաքին: 

 

Նշենք, որ հանձնարարականների  տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ, եւ այն   բաց է  նոր առաջարկությունների ու դիտարկումների համար, որոնք կարելի ուղղարկել  beijing20forum@ngocsw-geneva.ch հասցեով մինչեւ նոյեմբերի 9-ը:

 

Հաշվի առնելով Հայաստանի կանանց կազմակերպությունների հետաքրքրվածությունը ֆորումի արդյունքներով,  WomenNet.am –ը  ներկայացնում է  Ժնևում  ընդունված հռչակագրի ոչ պաշտոնական  կրճատ թարգմանությունը:  

 

… Մենք՝ 700 մասնակիցներս աշխարհի 56 երկրների շուրջ 350  խմբերից, ցանցերից և հաստատություններից, ՄԱԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովից, հավաքվեցինք 2014 թ. նոյեմբերի 3-5 Ժնևում Պեկինի գործողությունների ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված  ֆորումին:

 

1995թ.-ի  Պեկինի գործողությունների ծրագիրը հավասարության, խաղաղության, զարգացման համար պատմական քաղաքական հանձնառություն էր կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման եւ  և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ:  Սակայն այսօր էր, քսան տարի անց , Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված խնդիրները  մնում են  արդիական:

 

Այսօր մենք  դեռ ձգտում ենք հասնել նրան, որ աշխարհում ամենուր,  այդ թվում ԵՏՀ– տարածաշրջանում, կանանց իրավունքները  լինեն պաշտպանված, որ նրանք կարողանան  իրացնել իրենց  ողջ ներուժը, և հասարակության լիիրավ հարգված անդամներ լինեն:

 

Ունենալ այնպիսի  աշխարհ, որտեղ ապրելակերպը, տնտեսությունները և հարաբերությունները նպաստում են հասարակության, էկոլոգիայի և մարդկանց բարօրությանն ու  ներդաշնակությանը:

 

Մենք  ուզում ենք ապրել մի աշխարհում, որտեղ չկա բռնություն, որը լի է խաղաղությամբ, որտեղ կանայք կարող են ունենալ հավասար իրավունքներ և հնարավորություններ որպես քաղաքացիներ:  Աշխարհում ՝  բոլորի համար, աշխարհում, որի համար պատասխանատվություն ենք  կրում բոլորը  :

 

Միաժամանակ մենք իհարկե գնահատում  և ընդունում ենք բոլոր այն կարևոր ձեռքբերումները, որոնք արվել են անցած քսան տարվա ընթացքում  ԵՏՀ  տարածաշրջանում քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ դրական  ազդեցություն գործելով կանանց կյանքի վրա.

 

  1.  Հսկայական առաջընթաց է նկատվել կրթության ոլորտում տարածաշրջանի երկրներում: Շատ կանայք և աղջիկներ ունեն հնարավորություն բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու, չնայած դեռևս առկա են տարածաշրջանային անհամաչափություններ:
  2. Ավելի քիչ թվով կանայք են մահանում հղիության ընդհատման պատճառներից, և ավելի շատ կանայք են օգտվում ժամանակակից հակաբեղմնավորիչներից: Այնուամենայնիվ կա տեղեկատվության և իրազեկության պակաս երիտասարդ կանանց, փոքրամասնությունների, միգրանտների  և բնիկների շրջանում:
  3.  Գոյություն ունեն ուժեղ կանանց կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ցանցեր, որոնք   աջակցում են կանանց իրավունքների  եւ հնարավորությունների ընդլայնմանը:
  4.  Զգալի չափով  ավելացել է կանանց թիվը որոշումների կայացման մակարդակում:
  5.   Ստեղծվել են հզոր ինստիտուցիոնալ  կառույցներ  ազգային և միջազգային մակարդակներում, այդ թվում  հիմնադրվել  է  «ՄԱԿ- Կանայք»  կառույցը :
  6. Ներդրվել են   նորմատիվային, իրավական և քաղաքական գործիքներ՝  ուղղված կանանց ներգրավմանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման մակարդակում:
  7.  Բարելավվել է գենդերային տվյալների հավաքագրումը և տարածումը, սակայն դեռ հսկայական անելիքներ կան  գենդերային տարաբաժանված  տեղատվության հավաքագրման առումով:
  8. Գենդերային բյուջետավորումը շատ դրական քայլ էր, սակայն ոչ բոլոր երկրներում է գործածվում:
  9. Կարևոր ուղենիշ հանդիսացան  ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդի բանաձևի 1325/2000  և հետագա որոշումներ ի ընդունումը, սակայն անպատժելիությունը  կանանց նկատմամբ բռնության  հարցում, հատկապես հակամարտությունների գոտիներում,   շարունակվում է:

 

ԵՏՀ  տարածաշրջանը սոցիալապես և տնտեսապես շատ բազմազան է: Աշխարհում հարուստների և աղքատների միջև անդունդը խորանում է  ամեն օր: ՄԱԿ-ի տվյալներով 1995թ.ից հսկայական առաջընթաց է տեղի ունեցել, սակայն այն  անհավասար է եղել տարբեր շրջանների համար: Ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումները գենդերային առումով զգայուն չեն:

 

Այժմ մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների  առջև Պեկինի պարտավորությունների  իրականացման հետ կապված:   Մենք հատկապես ցնցված ենք կանանց կարգավիճակով որոշ երկրների որոշ տարածքներում: Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Եվրոպայում աճող գործազրկությունը, ինչպես նաև կանանց խնդիրների նկատմամբ անտարբերությունը Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:  Կանանց  և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ համատարած:

 

Հաշվի առնելով այս ամենը,  մենք կոչ ենք անում.

  1.  Պեկինի պարտավորությունների իրականացումը  փոխկապակցված է համընդհանուր մարդու իրավունքների և կանանց իրավունքների իրագործման հետ:
  2.  Կանայք կայուն զարգացման սիրտն են, և հետ-2015 զարգացման օրակարգը պետք է պարտադիր կերպով ներառի գենդերային հավասարության և կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման  հարցը:
  3.  Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիան (CEDAW)  պետք է մնա կառավարական հանձնառությունների մշտադիտարկման և հաշվետվողականության շրջանակում:
  4.  Մենք կոչ ենք անում ապահովել հավասար հասանելիություն կանանց համար վարկերի, ֆինանսավորման առումով, ապահովել նրանց մշակութային, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների իրագործումը և արդարությունը:
  5. Ներդրումներ կատարել կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության համար և վերջ տալ նրանց նկատմամբ բռնությանը
  6. Հրատապ և համակարգված ձևով ուշադրություն դարձնել կանանց կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է:

 

Հռչակագիրն ընդունվել է 2014թ. Նոյեմբերի  5-ին ՄԱԿ-ի գրասենյակում, Ժնև, Շվեյցարիա:

 

Հիշեցնենք, որ հռչկագրից բացի ֆորումը ներկայացրել է նաեւ առաջարներ 10 կլաստերների շրջանակում.

 

Այդ կլաստերներն  են.

  1. Կանանց իրավունքները ՝ մարդու իրավունքներն են
  2. Բռնությունը կանանց նկատմամբ և հակամարտությունները: խաղաղության մշակույթի ձևավորում
  3. Աղքատություն,  Տնտեսություն և սոցիալական զարգացում
  4. Մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում, կանանց առաջընթացն ապահովող  ինստիտուցիոնալ մեխանիզմներ
  5. Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
  6. Մարդու իրավումքներն ու միգրանտները
  7. Կանայք և առողջությունը. բարեկեցություն բոլորի համար
  8. Աղջիկներ, տարեցներ.  սերունդների համերաշխություն
  9. Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիաներ և Նորարարություն
  10. Մեդիան և նոր կոմունիկացիաները ընդդեմ կարծրատիպերի

Դիտումների քանակը` 4556

Գլխավոր էջ